Սիրախաղն ավարտվում է. ի՞նչ գին կվճարի Հայաստանը
Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի որդեգրած արտաքին քաղաքականությունը ֆիասկո է ապրում՝ լուրջ սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Արտաքին կողմնորոշումները փոխելու այսօրվա կառավարիչների անխոհեմ քայլերի ու հայտարարությունների համատեքստում Ռուսաստանը սկսել է բարձր մակարդակով ու բացեիբաց զգուշացնել այն մարտահրավերների մասին, որին այդ ճանապարհին կարող է բախվել հայ ժողովուրդը։ ...






























