ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է Մոսկվայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ում Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները նիստերի ընթացքում ձևացնում են, թե չեն հասկանում ռուսերեն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ ԱԹԷՍ-ի գագաթնաժողովին իր մասնակցությունը կախված կլինի Ռուսաստանում ստեղծված ներքին իրավիճակից։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան Գագիկ Համբարյանն է:
ԱՄՆ ցամաքային զորքերի պահեստազորն առաջիկա ամիսներին, հնարավոր է, իր կազմից որոշակի օժանդակ ստորաբաժանումներ տրամադրի Հարավային հրամանատարությանը։ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի սեփական աղբյուրներին, հայտնում է, որ դա կապված է Կուբայի դեմ հնարավոր ռազմական գործողության պլանավորման հետ․ գրում է РИА Новости-ն։
Ռուսական կողմը նախկինում հայտնաբերված խախտումների պատճառով սահմանափակել էր հայկական մի շարք ապրանքների ներմուծումը՝ հանքային ջրից և ալկոհոլային խմիչքներից մինչև բանջարեղեն, մրգեր, ձկնամթերք և կաթնամթերք։
Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը, սակայն Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։ Առաջին հայացքից Ռուսաստանից հնչում է հերթական հայտարարությունը, ողջույնը, սակայն հայտարարության քաղաքական ենթատեքստը շատ ավելի լայն ու հետաքրքիր է հատկապես այն ժամանակ, երբ պաշտոնական Երևանը բացահայտ խոսում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման, այդ թվում՝ Ադրբեջանից գազ ստանալու հնարավորության մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ էր Դաշնային խորհրդարանի ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետ, սակայն, նրա խոսքով, Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Մոսկվային և հարձակումներ է իրականացրել ընտրատեղամասերի ուղղությամբ։
Օրակարգի առանցքային կետը կդառնա Եվրահանձնաժողովին ուղղված կոչը՝ մինչև 2027 թ. կեսերը մշակելու օրենսդրական փաթեթ, որն ուղղված կլինի ընթացակարգերի պարզեցմանը, գրում է հրատարակությունը՝ հղում անելով փաստաթղթին։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող պետական-պաշտոնական նոր գաղափարախոսության, այն է՝ «Իրական Հայաստանի» կամ «Չորրորդ Հանրապետության» հայեցակարգի ներդրումը, և դրա հետևանքով՝ Հայաստանի ազգային և պետական հիմքերին հասցվող անվերականգնելի հարվածները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պետդումայի օրակարգը մեծ է, ուստի կարևոր է ընտրություններով պայմանավորված դադարից հետո թույլ չտալ խորհրդարանի աշխատանքի ընդհատում։
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը եռօրյա պետական այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպում է Թրամփի հետ՝ քննարկելու առևտրին, արհեստական բանականությանը, Թայվանին և Իրանին վերաբերող հարցերը։
Կանադայի կառավարության ղեկավար Մարկ Քարնին հաստատել է, որ երկրի իշխանությունները դեռևս վերջերս դիտարկում էին ԱՄՆ-ի կողմից ռազմական հարձակման սցենարը։ Վարչապետը նշել է, որ ամերիկյան ներխուժումը չի կարելի համարել ամենահավանական սցենարը, սակայն այն ընդհանրապես հաշվի չառնելը «անպատասխանատու կլիներ»։ The New York Times-ին տված հարցազրույցում Քարնին դա անվանել է սովորական «ռիսկերի կառավարում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել։
Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի շտաբի պետերը արտակարգ հանդիպում կանցկացնեն: Նշվում է, որ օրակարգային հարցերի թվում է Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու հարցը՝ հուսիների հարձակումների դեմ:
Թուրքիան հակասեմական սուտ է տարածում։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
900 միլիոն եվրո կհատկացվի ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության առաքելությանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Այս հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան Եվրոպայում դիզելային վառելիքի անբավարարության դեպքում ՆԱՏՕ-ի համար հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։
Իսկ Պեչերսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է 16-հարկանի շենքի, որի հետևանքով 14-ամյա տղա է զոհվել։
Նաև նախարարները կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության հարցերի, «այդ թվում՝ քաղաքականության, տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մակարդակով գործողությունների համակարգման շուրջ»։
Մեյ, Ջոնսոն, Թրաս, Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. ի՞նչ են նշանակում այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները։
Անկարան ավելի վաղ հայտարարել է, որ կարող է օգնել բավարարել Էր Ռիադի ռազմական կարիքները, եթե նման անհրաժեշտություն լինի։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։
Հայաստանում GALLUP INTERNATIONAL-ի պաշտոնական ներկայացուցիչ MPG (Մarketing professional group)-ը ներկայացրել է իր հերթական հարցումը մեր քաղաքական օրակարգերի մասին։ Այս անգամ հարցումն անվանել են «Կիկոսի Պահը» խորագրով՝ հավանաբար նկատի ունենալով Կառավարության ճեպազրույցների ընթացքում «Կիկոսի մահը» հեքիաթի՝ փաշինյանական հիշեցումները։
Աջակցությունը եղել է պատերազմի սկզբից և շատ հիմնավոր աջակցություն։ Տրամադրվել է ավելի քան 20 միլիարդ դոլարի օգնություն։
Նաև, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում տեղեր են ստացել Ուկրաինայում պատերազմի 46 մասնակիցներ, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միլեյի կողմից «Իսրայելի Պետությանը ցուցաբերած անսասան և անվերապահ աջակցության» համար։
Ամերիկյան կողմը որպես հանդիպման վայր որոշել է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այժմ Ուկրաինան Վաշինգտոնից սպասում է ժամկետի վերաբերյալ առաջարկի։