Էս դարը շատ խարաբ ա. էդ վու-վուն թողնում ա՞ նոր սերունդն ամուսնանա. Վարսերի բնակիչ Սպարտակ Խաչատրյան
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր գյուղի բնակիչ Սպարտակ Խաչատրյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա է դրել հույսը. Թուրքիային համարում է մեր դարավոր ոխերիմ թշնամին, ում չի կարելի երբեք վստահել, իսկ Ալիևի տված էժան բենզինը՝ վտանգավոր:

«Էդ էժան վառելիքի տակ վատ բան կա՝ Սյունիք կա, ճամփա կա»,-ասում է նա: Ասում է՝ էս նոր սերունդը աշխատել չի ուզում, մենակ «վու-վու» լինի, քշի: Էդ վու-վուն էլ հենց նոր սերնդին չի թողնում ամուսնանա: «Դարը շատ խարաբ ա»,-ասում է Սպարտակ պապը:
Մանրամասները՝ տեսանյութում:




