«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի քննարկման հերթական թեման Երևանի ավագանու ընտրություններն են:
«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում քննարկվում էր նախընտրական քարոզարշավին մասնակից դպրոցների և մանկապարտեզների տնօրենների մասնակցության հարցը, որոնք, ըստ հրապարակված ձայնագրությունների, զբաղվում են իշխող Հանրապետական կուսակցության համար ընտրական ցուցակների հավաքագրմամբ:
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ ի՞նչ խնդիրների առջև է կանգնելու ապագա կառավարությունը, Հայաստանն ու հայ հասարակությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից:
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցող կուսակցությունների և դաշինքների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցող կուսակցությունների և դաշինքների տնտեսության զարգացման տեսլականները՝ «Պոպուլի՞զմ, թե՞ իրատեսություն»:
Խաղաղություն բոլորն են ուզում, բայց ի՞նչ գնով: Այս անգամ «Պրեսսինգ» ակումբը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկում է Ղարաբաղյան հարցի թեման:
Արդեն ներկայացվել են խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ցուցակները։ Հայաստանն այլևս նախընտրական փուլում է։ Ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ո՞ր ուժերն առավել մեծ հնարավորություն ունեն հայտնվելու ԱԺ-ում:
Այսօրվա մեր քննարկման թեման է` «Հայաստան-Սփյուռք. մեկ ազգ` առանց ընդհանուր տեսլականի»։ Առանցքային խնդիրներից, որ կցանկանայինք քննարկել, հայրենադարձության խնդիրն է. արդյո՞ք այդ խնդիրը կա Հայաստանի վերնախավի, և ընդհանրապես հայկական բոլոր բաղադրիչների առջև, և եթե այդպիսի պահանջ կա, ապա ինչպե՞ս դա կարելի է կազմակերպել, և ի՞նչ գործոններ են խոչընդոտում այդ գործընթացը սկսելու և իրականացնելու համար։
Որո՞նք են այս իրավիճակի պատճառները, ի՞նչն է հանգեցրել քաղաքականության` ըստ էության, ապագաղափարացմանը։ Արդյոք այս հարցում մեղք ունի՞ նաև հասարակությունը, ինչպես հաճախ ասում են հենց քաղաքական գործիչները։