Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկային․ Մակրոն
Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկային։ Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հաշվի առնելով, մասնավորապես, մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ ես վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկային, ինչը պետք է թույլ տա տարածաշրջանին բացել նոր գլուխ՝ բաց սահմաններով և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմամբ»,- գրել է Մակրոնը։



