Երևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ էրդողանի հետ զրույցի մասին

«Մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ ես վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, որը պետք է հնարավորություն տա տարածաշրջանին բացել նոր դարաշրջան՝ բաց սահմաններով և ամրապնդված տարածաշրջանային համագործակցությամբ»,- X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հայտնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանել Մակրոնի հետ։

«Երկու առաջնորդները քննարկել են Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքի հիման վրա ազատ նավարկության ապահովման, Սիրիայում տիրող իրավիճակի, Կովկասում խաղաղության գործընթացին աջակցության և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացի վերսկսման հարցերը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով», – Ռիա Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930