Գիտնականները նշել են միայն երկու երկիր, որոնք կարող են հաղթահարել միջուկային պատերազմը
Գիտնականները կարծում եմ, որ աշխարհում կա ընդամենը երկու երկիր, որոնք կարող են հաղթահարել միջուկային պատերազմը: Ինչպես հաղորդում է Mirror պարբերականը, այդ երկու երկրներն են Ավստրալիան և Նոր Զելանդիան:
Մասնագետները մոդելավորել են 12,000 միջուկային մարտագլխիկների հնարավոր արձակումը, որը կհանգեցնի աղետալի հետևանքների: Նրանց հաշվարկներով՝ մոլորակի բնակչության մոտավորապես երեք միլիարդը կփրկվի սկզբնական պայթյուններից: Այնուամենայնիվ, փրկվածներին սպասվում է միջուկային ձմեռ, որն ավելի սարսափելի սպառնալիք է, քան հենց պայթյունը:
Միջուկային ապոկալիպսիսի սցենարների փորձագետ Էննի Ջեյքոբսոնը նշել է, որ մուրն ու մոխիրը կծածկեն արևը և կառաջացնեն տասնամյակներ տևող ցուրտ եղանակ: Շատ տարածքներ կդառնան գյուղատնտեսության համար անպիտան, և կսկսվի զանգվածային սով:
Գիտնականները կարծում են, որ Ավստրալիան և Նոր Զելանդիան ունեն գործոնների եզակի համադրություն, որը կարող է թույլ տալ նրանց գոյատևել միջուկային պատերազմում: Դրանց թվում են խոշոր միջուկային տերություններից հեռավորությունը, միջուկային թիրախների փոքր թիվը և նույնիսկ ծայրահեղ ցուրտ պայմաններում սնունդ աճեցնելու հնարավորությունը:




