Ավետիք Իշխանյան

  • Page 1 of 2
  • 1
  • 2
  • >

Ավետիք Իշխանյան

Ծնվել է 1955թ․ Երևանում։ 1972թ․ ավարտել է Կրուպսակայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) միջնակարգ դպրոցը։ 1972թ․ ընդունվել և 1977 թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի գեոֆիզիկայի բաժինը։ Աշխատել է Երևանի «Հայգունմետգիտնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնում՝ որպես ինժեներ, ավագ գիտաշխատող, պետրոֆիզիկայի ենթաբաժնի վարիչ։ 1984թ․ ընդունվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի (ՎՍԵԳԵԻ) ասպիրանտուրա, 1987 պաշտպանել ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1987թ․ համախոհների հետ հիմնադրել է կրթական «Մաշտոց» միավորումը և հանդիսացել կազմակերպության նախագահը։ 1988թ․ օգոստոսից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1996թ․ համախոհների հետ հիմնադրել, այժմ էլ ղեկավարում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Ավետիք Իշխանյանը բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։