Մեր երազած Հայաստանը վախեցած, բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ Վարդևանյան

«Օրենքի, արդարության և արդարադատության հենքը մարդասիրությունն է, օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը՝ գերակայի բոլոր դեպքերում, դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ, դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն, այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանություն։ Այս պատվիրաններից բխող արժեհամակարգն է մեր հասարակության մեջ պառակտման վերացման, մարդասիրության վերադարձի բանաձևը՝ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով՝ սերն առ Հայաստան, մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանը»,-այս մասին Ազատության հրապարկում հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Այսօր առավել քան ակնհայտ է, որ թույլ և ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ մեր Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Ակնհայտ է, չէ՞, որ գերտերությունների խարդավանքների պայմաններում տարածաշրջանում մենք մեզ անվտանգ չենք զգա։ Մեզ պետք են բարեկամներ, ոչ թե նոր թշնամիներ։ Մեզ պետք են գործընկերներ, ոչ թե արհեստական հակառակորդներ։ Մեզ պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կարողանա խոսել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ, բոլոր մայրաքաղաքների հետ՝ արժանապատվորեն, պրոֆեսիոնալ, խելացի և միայն Հայաստանի շահերից ելնելով։ Մեր երազած Հայաստանը վախեցած Հայաստան չէ, բաժանված Հայաստան չէ, նվաստացած Հայաստան չէ, աշխարհաքաղաքական խաղերի մեջ մոլորված Հայաստան չէ։ Հենց այս ամենին վերջ տալու համար՝ դեպի Հայաստանի իրական ապագա, իրական ուժեղ խաղաղության նոր դարաշրջան՝ հստակ ու վճռական»։

Արամ Վարդևանյանն իր ելույթում նաև ընդգծեց՝ «Ուժեղ Հայաստանում» վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930