Դանիան պլանավորում է սոցցանցերի օգտագործման արգելք սահմանել 15-ից ցածր տարիքի երեխաների համար. Associated Press

Դանիայի իշխանությունները կարող են 15-ից ցածր տարիքի երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելք սահմանել արդեն 2026 թվականի կեսերից. հայտնել  է Associated Press գործակալությունը:

Գործակալությունը, վկայակոչելով Դանիայի թվայնացման նախարար Կարոլին Սթեյջին, սեպտեմբերին հայտնել էր, որ Դանիայի կառավարությունը համաձայնեցրել է 15-ից ցածր տարիքի դեռահասների համար սոցիալական ցանցեր մուտքի արգելքը:

«Դանիայի կառավարության պլանները կարող են ուժի մեջ մտնել արդեն 2026 թվականի կեսերին», -ասվում է հրապարակման մեջ:Ինչպես նշում է գործակալությունը, քննարկվող միջոցառումը կարող է որոշ ծնողների իրավունք տալ իրենց երեխաներին թույլատրել սոցիալական ցանցերից օգտվել 13 տարեկանից:

Ավելի վաղ 16-ից ցածր տարիքի անձանց համար Facebook, Threads, Snapchat, TikTok, X, YouTube, Reddit, Kick և Twitch սոցիալական ցանցերի օգտագործման արգելք էր սահմանվել Ավստրալիայում:

Այն սոցցանցերի ղեկավարներին, որտեղից չեն հեռացվի երեխաների և դեռահասների պրոֆիլները, սպառնում են մինչև 50 միլիոն ավստրալական դոլարի (շուրջ 33 միլիոն ԱՄՆ-ի դոլար) չափով տուգանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031