Քեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ. մեր ընտրությունը՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյան. Նարեկ Կարապետյան

Այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին։ Այս խոսքերով հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթը սկսեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր երազանքն իրականացնող ու այս ամբողջ աշխարհի փառքը մեր Աստծունն է։ Իսկ մենք գործիքներն ենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի զարգացումն ապահովելու համար, և մենք այդ զարգացումն իրար հետ կապահովենք: Ես գիտեմ, թե ինչն է ձեզ հետ պահում հավատալու մեր ապագա հաջողություններին։ Ձեզ բազմաթիվ անգամներ խոսք են տվել, որ ունենալու եք ամեն ինչ, բայց չեն կատարել այդ խոստումը։ Երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով՝ արել են քայլեր, որոնք թուլացրել են մեր երկիրը։ Բայց քեզ թուլություն չի սազում, հայ ազգ, չենք համակերպվելու»,- նշեց նա՝ հավելելով, որ պատմական ամեն շրջանում, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովրդի որդիներից ընտրել և նրանց նետել է ասպարեզ, որ փոխեն ընթացքը:

«10 ամիս առաջ այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Էջմիածնի Մայր Տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ կարող ենք այսօր տասնյակ-հազարավոր մեր հայրենակիցների հետ այստեղ ազդարարել երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը։ Մեզ առաջնորդել է նախախանմությունը, և արել ենք ու անում ենք ամեն ինչ, որ բերենք մեզ այդքան անհրաժեշտ փոփոխությունը: Աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան է վերջապես հոսելու միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ իրական ներդրողներից»,- շարունակեց Կարապետյանը՝ վստահեցնելով, որ հայ մարդը աշխատելու և լավ է ապրելու, բայց դրա համար պահանջվելու է ժամանակ:

«Մեր երկիրն ունենալու է 300.000 նոր աշխատատեղ»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930