Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան կկարողանան մուտք գործել միայն անձնագրերով

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել միայն անձնագրերով, այդ թվում՝ դիվանագիտական. այլ փաստաթղթերը կհանվեն ռուսաստանյան սահմանը հատելու համար թույլատրելի փաստաթղթերի ցանկից: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել 2000 թվականի ռուս-հայկական առանց վիզայի ուղևորությունների մասին համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագծին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Փոփոխությունները նախնական համաձայնեցվել են Երևանի հետ և կձևակերպվեն նոտաների փոխանակմամբ։ Գործադիրը հավանություն է տվել Ռուսաստանի պատասխան նոտայի նախագծին՝ Հայաստանի առաջարկած փաստաթղթերի թարմացված ցանկն ընդունելու վերաբերյալ, որոնցով Հայաստանի քաղաքացիները կարող էին այցելել Ռուսաստան։

Ռուսաստան մուտք գործելու, այնտեղից դուրս գալու և գտնվելու համար Հայաստանի քաղաքացիների փաստաթղթերի ցանկում կմնան՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը, դիվանագիտական անձնագիրը և Հայաստան վերադարձի վկայականը (միայն Ռուսաստանից դուրս գալու համար, օրինակ՝ անձնագիրը կորցնելու դեպքում)։

Համաձայնագրի գործող տարբերակի համաձայն, ներկայումս Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան այցելել նաև ծննդյան վկայականով (մինչև 16 տարեկան երեխաների համար), զինծառայողների և մի շարք իրավապահ ու դատական մարմինների աշխատակիցների վկայականներով, օդանավի անձնակազմի անդամի թռիչքային վկայականով և երկաթուղային տրանսպորտի աշխատողի վկայականով (գնացքների բրիգադների կազմում գտնվելու ժամանակ)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031