Գառնիկ Գևորգյան

  • Page 1 of 2
  • 1
  • 2
  • >

Գառնիկ Գևորգյան

1997-2002 թթ․ սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի կառավարման ֆակուլտետում։ 2002-2005թթ․ սովորել է ԵրԺՊՏ–ի Կառավարման ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Տնտեսագիտության թեկնածու է։ 1999-2001 թթ․ աշխատել է «Ժամանակ» օրաթերթում՝ որպես տնտեսական և քաղաքական վերլուծաբան։ 2001-2002 թվականներին աշխատել է «Հայկական Ժամանակ» օրաթերթում՝ որպես լրագրող։ 2002-2004 թվականը եղել է «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի տնտեսական և քաղաքական վերլուծաբանը։ 2004-2005թթ․ աշախտել է «168 Ժամ» թերթում։ 2005-2007 թթ․՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթում։ 2007-2018 թվականները եղել է «168 Ժամ» թերթի փոխխմբագիրը։ 2018-2019 թվականներին՝ աշխատել է 1in.am կայքում՝ որպես վերլուծաբան։ 2007-2018 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2018 թվականին հիմադրել է «Ինդիփենդնթ» հետազոտություննների ինստիտուտ հասարակական կազմակերպությունը։ 2020թ. «168 Ժամ» թերթի փոխխմբագիրն է։