Բժիշկը զգուշացրել է, որ որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է արյան ճնշման բարձրացման պատճառ լինել
Որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է արյան ճնշման կարճաժամկետ բարձրացում առաջացնել, ասել է СМ-Клиника-ի թերապևտ Ալեքսանդր Կոզլովը։ Բժիշկն այս մասին զգուշացրել է Lenta.ru-ի հետ զրույցում։
Բժիշկը բացատրել է, որ կոֆեինն իսկապես կարող է կարճատև անոթային կծկում առաջացնել և, որպես արդյունք՝ արյան ճնշման բարձրացում։ Սակայն այս ազդեցությունը բոլորի մոտ չի նկատվում։ Կոզլովի խոսքով՝ սա հիմնականում ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հազվադեպ են սուրճ խմում և ովքեր կոֆեինի նկատմամբ անհանդուրժողականություն ունեն։
Բժիշկը նաև խորհուրդ է տվել հաշվի առնել առողջության ընդհանուր վիճակը: Քնի պակասը, քրոնիկ սթրեսը և հոգնածությունը սրում են կոֆեինի նկատմամբ ռեակցիան: Այս պայմաններում կորտիզոլի բարձր մակարդակի և կոֆեինի համադրությունը կարող է հանգեցնել արյան ճնշման զգալի աճի նույնիսկ առողջ մարդու մոտ, հավելել է բժիշկը:




