Բժիշկը բացահայտել է նախաճաշի ոսկե կանոնը
Բժիշկ Էրիկ Վերդինը բացահայտել է նախաճաշի ոսկե կանոնը, որի շնորհիվ այն կարող եք դարձնել ավելի սննդարար և խուսափել օրվա ընթացքում խորտիկների չարաշահումից: Նրա խոսքերը մեջբերել է HuffPost-ը։
Վատագույն նախաճաշը մի աման շիլան է և նարնջի հյութը, զգուշացրել է Վերդինը: Այս համադրությունը վնասակար է օրգանիզմի համար՝ շաքարի բարձր պարունակության պատճառով: Նախաճաշի ոսկե կանոնն այն է՝ օրվա առաջին սնունդի ընդունման ժամանակ խուսափել քաղցրավենիքից, ինչպիսիք են տորթերը, բացատրել է բժիշկը:
Այս սննդամթերքների փոխարեն Վերդինը խորհուրդ է տվել առավոտյան ուտել ձու, ավոկադո, սաղմոն և ամբողջական հացահատիկային հաց։ Այսպիսով կստանաք օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցները, առողջ ճարպեր և մանրաթելեր։ Վերջինը, նրա խոսքով, կարևոր է առողջ մարսողական համակարգը պահպանելու համար, քանի որ այն սնուցում է աղիքների օգտակար մանրէները։



