Որոնք են Թուրքիայում նորածիններին տրվող ամենատարածված անունները
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է տվյալներ այն մասին, թե 2025-ին Թուրքիայում որքան երեխա է ծնվել ու որոնք են եղել ամենատարածված անունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2025-ին լույս աշխարհ է եկել 889.598 երեխա, որից 456.932-ը արական, իսկ 432. 666-ը՝ իգական սեռի։
2025-ին աղջիկ երեխաներին տրված ամենատարածված անունները՝ ստորև
I. Ալյա- 8.953
2. Դեֆնե- 7.873
3. Գյոքչե- 7.692
4. Զեյնեփ- 6.338
5.Ասել- 5.977
6.Ումայ- 5.728
7. Ասյա- 5.165
Նշենք, որ 2024-ին աղջիկների շրջանում ամենատարածված անունը Դեֆնեն էր, որը 2025-ին 2-րդ տեղում է։
Իսկ տղաների շրջանում ամենատարածված անունները՝ ստորև
I. Ալփարսլան- 7.651
2. Գյոքթուղ- 6.109
3. Մեթեհան- 5.492
4. Յուսուֆ- 4.708
5. Քերեմ- 4.154
6. Միրան- 3.877
7. Օմեր Ասաֆ- 3.792
Նշենք, որ 2024 թվականին ևս Ալփարսլան անունը զբաղեցրել էր առաջին տեղը։



