Բժիշկը նշել է լավագույն ժամն ընթրիքի համար
Բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մեգգի Մունը նշել է, թե որն է իր կարծիքով ընթրիքի լավագույն ժամը։ Նրա առաջարկությունը հրապարակել է EatingWell պարբերականը:
Մունը խորհուրդ է տվել ընթրել ժամը 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Ուշ սնվելը, հատկապես ծանր սնունդը, խանգարում է քունը և բացասաբար է անդրադառնում ուղեղի վրա»,- բացատրել է նա։ Իսկ ահա վաղ ընթրիքը նպաստում է ճանաչողական գործառույթի բարելավմանը, նշել է բժիշկը։
Սննդաբանը բացատրել է, որ քունը կարևոր է օրվա ընթացքում կուտակված տոքսինները մաքրելու համար, այդ թվում՝ բետա-ամիլոիդը՝ սպիտակուց, որը խթանում է Ալցհայմերի հիվանդության առաջացումը: Ուշ ընթրիքը վատթարացնում է քնի որակը և նվազեցնում մաքրման գործընթացը, ինչը բացասաբար կարող է անդրադառնալ կարճաժամկետ և երկարաժամկետ ճանաչողական առողջության վրա։



