«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսին Արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանի ելույթի հիմնական թեզերը

Հայաստանի անվտանգությունը սկսվում է արտաքին քաղաքականությունից: Թույլ արտաքին քաղաքականությունը հանգեցնում է պետության թուլացման։
2020 թվականից հետո հին անվտանգության համակարգը փլուզվել է, իսկ նորը չի ձևավորվել։ Փոխանակ վերականգնելու հավասարակշռությունը՝ գործող իշխանությունները ընտրել են հարմարվողական քաղաքականություն, ինչը բերել է սուբյեկտության կորստի, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ կայացվում են առանց Հայաստանի մասնակցության։

Միակողմանի զիջումների քաղաքականությունը չի բերել խաղաղություն՝ այն միայն հետաձգել է ճգնաժամը և ստեղծել նոր պահանջներ։ Լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այլ խորացնում է դրանք։ Ներկայիս «խաղաղությունը» ժամանակավոր դադար է և անվտանգության պատրանք։

Անհրաժեշտ է անցում նախաձեռնողական և հաշվարկված քաղաքականության, որտեղ պետությունը ձևավորում է իրադարձությունները, ոչ թե արձագանքում դրանց։ Այս մոտեցման հիմքում դրվում է անվտանգության գործնական բանաձևը՝ հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ, որոնք պետք է ապահովեն ճնշման բացառումը, համաձայնությունների պահպանումը և դրանց պարտադիր իրականացումը։

Արտաքին քաղաքականությունը պետք է ունենա արտաքին հենարաններ և հիմնված լինի շահերի վրա.

– Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն,

– ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ,

– ԵՄ-ի հետ՝ ինստիտուցիոնալ և տնտեսական զարգացում,

– տարածաշրջանում՝ ուժերի հավասարակշռություն։

Հայաստանը կանգնած է ընտրության առաջ․ շարունակել ներկա ուղին՝ նշանակում է թուլանալ։ Փոփոխություններից խուսափելն ավելի վտանգավոր է, քան փոփոխությունները։ Անհրաժեշտ է անցնել վճռական, հաշվարկված և նախաձեռնողական քաղաքականության, քանի որ սպասելու ժամանակը ավարտված է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930