Էներգետիկ կոլապս և արտագաղթ. ՌԴ-ն նախազգուշացնում է՝ ինչ կլինի, եթե փոխի խաղի կանոնները

Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները, մեծ ռեզոնանս առաջ բերեց տարբեր շրջանակներում։

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը 168am-ի հետ զրույցում նշեց, որ թեև վաղուց են նմանատիպ հայտարարություններ արվում ռուսական կողմից, սակայն իրավիճակն ավելի է սրվել վերջին շրջանում։

Նաիրի Սարգսյանն այս համատեքստում հիշեցնում է ՌԴ-ից Հայաստանի տնտեսական կախվածության մասին․ «Էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից․ Ատոմակայան և ջերմաէլեկտրակայաններ՝ մոտ 72 % է, գազի սակագինը, որը եթե Եվրոպային վաճառվում է 600 եվրոյով, Հայաստանին`170, վառելիքը, եթե այլ երկրներին շատ ավելի թանկ գնով է վաճառվում, Հայաստանին՝ քվոտավորած Ռուսաստանի վաճառքի ներքին սպառման սակագնով է վաճառվում, Ռուսաստանից են գալիս տրասֆերտների շուրջ 70 տոկոսը, արտագնա աշխատանքի մեկնածների տարբեր թվեր են հնչեցնում։

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է լինել Հայաստանի արտահանման շուկայի կամ Հայաստանի առևտրաշրջանառության թիվ 1 գործընկերը․ առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 40 %-ը։

Կարդացեք նաև

Այսպիսի պայմաններում, եթե Ռուսաստանը գնում է Հայաստանին նախազգուշացման, ապա դրա բոլոր վնասակար հետևանքները Հայաստանը կզգա իր վրա։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կզգա իր վրա»։

Հստակեցմանը, թե այս ցուցանիշների պարագայում որքանո՞վ է հակառուսականությունն իրական․ հնարավո՞ր է՝ այն միայն հայտարարությունների մակարդակում է, մասնագետն արձագանքեց․ «Չի բացառվում, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր էր օրեր առաջ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ սովորաբար գերտերությունների ղեկավարների հանդիպումներն ուղղակի հանդիպումներ չեն, դրանք նախապես մշակված օրակարգերով, հաստատված, հավանական պատասխաններով կամ նախանշած ակնկալիքներով հանդիպումներ են։ Այս պարագայում այս հանդիպումն ինձ համար դեռևս բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Բայց մենք տեսնում ենք դեռևս երևացող կողմը․ թե ինչ է խոսվել կուլիսներում, ամենակարևորն է՝ խորքային վերլուծության և ընկալման համար»։

ՌԴ-ից հնչող նախազգուշացման հեռանկարին, կոնկրետ հավանական հետևանքներին անդրադառնալով՝ Նաիրի Սարգսյանը մանրամասնեց․

«Օրինակ, գազի սակագինը, չեմ ասում՝ Եվրոպայի գների չափով, բայց եթե միայն կրկնակի թանկանա, յուրաքանչյուր ընտանիքի ջեռուցման ծախսերը կրկնապատկվելու են ուղղակի ծախսերի տեսքով։ Այնուհետև գալիս են անուղղակի ծախսերը․ միայն գազի սակագնի թանկացումը և էլեկտրաէներգիայի հումքի մատակարարման դադարեցումը կամ թանկացումը բերելու է ընդհանրապես ջեռուցման համակարգի կոլապսի, էներգետիկ կոլապսի, ինչը հանգեցնելու է Հայաստանի՝ առանց այն էլ՝ թույլ արդյունաբերության տապալման` սկսած հաց, մակարոնեղենի արտադրությունից՝ մինչև պահածոներ և հագուստեղենի արտադրություն, որի հիմնական սպառման շուկան դեռևս շարունակում է լինել Ռուսաստանը։

Նման պայմաններում՝ աղքատությանը, էներգետիկ ճգնաժամին, գործազրկությանը կհաջորդի արդեն արտագաղթը, ինչն էլ ուղիղ ճանապարհ կբացի ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930