Ռուսական «Ну ка, все вместе!» և «Ну-ка, все вместе! Битва сезонов» մրցույթներից հայտնի դարձած հայազգի երգչուհի Արփի Աբգարյանը, որին հաջողվեց երկու անգամ ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնեցնել, մեծացել է հայկական ավանդական ընտանիքում, որտեղ նրան արգելել են բեմ դուրս գալ: Արփիի ծնողներն Ախալցխայից են, Արփին մեծացել է Սոչիում և հիմա երաժշտական գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում:
«Գրաֆիկ դիզայներները, իլյուստրատորները պետք է շատ նայեն: Պետք է այլ նկարիչների ուսումնասիրեն, փորձեն իրենց նման նկարել, ինչու ոչ: Սովորելու տարիներին ես ուզում էի բալետի պարուհիների նկարել: Լուսանկարներ չկային, բնորդուհի գտնելու մասին մտածել անգամ չէի կարող: Համացանց ևս չկար: Հին գրքերից փոքր նկարներ էի գտնում և արագ նկարում: Մեր աչքերը սոված էին: Հիմա մեր աչքերը կերակրելու բոլոր հնարավորությունները կան: Պետք է շատ նայել»:
Չեմ կարծում, որ այսօր՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կայանալիք Փաշինյան – Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի:
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունական Pentapostagma լրատվական կայքին հարցազրույց է տվել:
Ընտանիքս ընդհանրապես աջակցում էր սովորելուն: Հայրս մարզիկ է, մայրս՝ տնտեսագետ, ես ավելի շատ մաթեմատիկա-ֆիզիկա ուղղություններն էի նախընտրում, բայց ճակատագրի բերումով կենսաբանության ոլորտ գնացի: Համալսարան էլ հարցազրույցով էի ընդունվել՝ որպես Ֆոտոնի շրջանավարտ:
Այնուամենայնիվ, մենք դեռ չենք հասել այն փուլին, որ պատասխանենք՝ դա պարտադի՞ր կլինի, թե՞ ինչ-որ անցումային եղանակով ժամանակի ընթացքում պարտադիր կլինի: Հուսամ՝ այնպիսի եղանակ կգտնենք, որ լինի և սահուն, և արդյունավետ: Այսինքն՝ մի կողմից ցույց կտա երկարաժամկետ առումով այն ընթացքը, որը մենք պետք է ունենանք վերջնանպատակին հասնելու համար, բայց դա կկատարենք այնպիսի եղանակով, որ ընթացիկ խնդիրներ չառաջացնի կամ, եթե առաջացնի, ապա շատ քիչ դեպքերում:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը կարծում է, որ, եթե տարածաշրջանում խաղաղության, կայունության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններն իսկապես անկեղծ ցանկություն են, ապա պետք է անհապաղ լուծեն գերիների վերադարձի խնդիրը:
Ու այդպես մինչև այսօր: Այնպես որ, բարգավաճող երկիր կառուցելու իմ առաջին տեսլականը ամուր գերատեսչություններ և կայացած ինստիտուտներ ունենալն է, արհեստավարժ մասնագետների պատրաստումը, ինչպես նաև տեղեկատվության, գիտելիքի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մեծացումը հասարակական կյանքում:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, ստանձնելով ընտրանու «ղեկը», հայկական բասկետբոլը կարող է հասցնել այլ մակարդակի: Կալամյանը շուրջ 30 տարվա փորձ ունի NBA-ում, ինչն ի նպաստ դնելով հայկական բասկետբոլի զարգացման գործում, կարող է հիմք դնել նոր՝ այլ որակի հավաքական ունենալու երազանքին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։
Այն որ Տիգրան Ձիթողցյանի կտավները միանշանակ տարբերվում են անհերքելի է: Դրանք ստիպում են մի քանի վայրկյան կտրվել իրականությունից, վայելել այն բոլոր մտքերը, զգացողություններն ու ասելիքը, որոնք փոխանցել է նկարիչը:
Ամեն քահանա ունի մեկ մեծագույն օրինակ՝ Հիսուս Քրիստոս, Ով շրջեց մարդկանց մեջ, քարոզեց Աստծո Խոսքը, և առաքյալների միջոցով այն հասավ մեզ: Երբ համայնքային կյանքում կատարում ես տնայցեր և անձնապես ճանաչում մարդկանց, դա նպաստում է թե՛ իրենց հոգևոր կյանքի զարգացմանը, թե՛ եկեղեցի-համայնք կապի ամրապնդմանը: Քահանաներն իրենց հավատացյալների մտերիմ զրուցակիցներն են. մարդիկ, ովքեր անկեղծորեն իրենց սիրտն են բացում հոգևոր հոր առաջ: Ստեղծվում է ընտանեկան գեղեցիկ ու ամուր միջավայր:
Շատ անկեղծ հարց եք տալիս: Հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում: Ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, ձգտում եմ մաքուր ու դրական լինել և՛ շփումներում, և՛ կյանքում…
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին մեծ շուքով նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնի շուրջ զրուցելու համար հանդիպել ենք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանի հետ:
Հայաստանը քառամյակի (այս անգամ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությանը` Օլիմպիական խաղերին կմասնակցի 17 մարզիկով:
Թող մեծամտաբար չհնչի, բայց, իսկապես, այնպես է ստացվել, որ իմ թարգմանությամբ լույս տեսած գրքերը շատ արագ վերածվում են բեսթսելլերների: Չափազանց հաճելի զգացողություն է. նշանակում է` գրքերը վաճառվում են, պահանջարկ ունեն:
Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամը 17-ամյա լողորդ է: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը նա է՝ Վարսենիկ Մանուչարյանը:
Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»:
Հայելիները մեզ պատմում են մեր ապրումների, մեր երկրի ու հասարակության, մարդկանց հետ մեր հարաբերության ու բացթողումների, քաղաքների ու փախուստների մասին: Այս գրքում հայելիները մեր երկրից դուրս գոյություն ունեցող կյանքը ևս ցույց են տալիս: Գիրքը հավանաբար շատ ավելի արագ կգրվեր, եթե ցավոտ զգացողություններ ու իրադարձություններ չլինեին՝ չլիներ պատերազմն ու դրան հաջորդած, դեռ շարունակվող անցանկալի ու երբեմն էլ անհասկանալի, անընդունելի դեպքերը: Մեկ տարուց մի փոքր ավելի է իրականում տևել, բայց գաղափարը մոտ երկու տարի է, ինչ կար:
Հայաստանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի երկու լողորդ: Տղամարդկանց պայքարում Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ ոճում:
-Անկեղծ ասած՝ ես աշխատասեր եմ: Սիրում եմ մարզումները, սիրում եմ ջանասեր աշխատանքը: Իմ ջանասեր աշխատանքի շնորհիվ է, որ այսօր արդյունքներ ունեմ գրանցած: Իմ հաջողության բանալին աշխատանքն է:
Ամենագլխավորն այս պահին նրա համար վերականգնվելու գործընթացն է, բուժման ժամանակ բացթողումներ չունենալը, որպեսզի հետագայում, ինչպես ինքն է ասում, անգամ, եթե մնա անվասայլակի վրա, լիարժեք ինքնուրույն լինի։
Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար.
Օլիմպիական խաղերն արդեն սարերի հետևում չեն: Հավաքական թիմերը վերջնական փուլին են անցնել Տոկիոյի 32-րդ Խաղերի նախապատրաստության համար: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանն է: Ըմբիշը ծնվել է Գյումրիում 1993 թվականին: 27-ամյա մարզիկը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր: Նա հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում:
Օ՜, հետաքրքիր էր: Երբեմն գնում եմ այնպիսի տեղեր, որտեղ լույս չկա: Արևմտյան Վիրջինիա եմ գնում մեկ-մեկ, որտեղ շատ անտառ կա, շատ գեղեցիկ է: Տեսնում եմ Ծիր Կաթինը, ու այդ պահն ինձ բալանսի է բերում բնության հետ: Հասկանում եմ, որ առաջացել եմ սուպեր բռնկման միջոցով: Իմ մարմնի ամեն ատոմը դուրս է եկել այդ աստղերից ու պետք է հետ գնա։ Ու երբ մահանամ, այդ ամբողջ մատերիալը ևս մի օր պետք է ոչնչանա, արևն էլ մի օր պետք է դառնա կարմիր գիգանտը ու այնքան մեծ, որ լայնանա մինչև երկիր ու դառնա աստղի մաս, ու ես նույնպես, ու ամեն մեկը։ Ամբողջ ցիկլը կարող է տևել մի քանի միլիարդ տարի։ Այդպես է աշխատում կյանքը, շատ հետաքրքիր է։
– Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:
168.am-ի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն ամբողջական տեսք է ստացել Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: 32-րդ առամային Խաղերում Հայաստանը կներկայացնեն 4 ըմբիշ: Նրանցից մեկը 60 կգ քաշային Արմեն Մելիքյանն է:
Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենաերիտասարդ մարզիկներից մեկը ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն է: Նա ճարպիկ երիտասարդ է, արագաշարժ` գորգում և սպորտում, հարգանքը մրցակցի նկատմամբ առաջնային համարող: