Սթեյքով կծու տակոներ
Բաղադրիչներ՝
- 300 գ տավարի ֆիլե
- 50 գ սպանախ
- 1 թեյի գդալ չիլի պղպեղ՝ կանաչ կամ կարմիր, մանր կտրատած, ըստ ցանկության
- 30 գ ֆետա պանիր
- 2 հատ կարմիր բողկ
- 1 հատ լոլիկ
- 2 թեյի գդալ բալզամիկ քացախ
- 1⁄8 թեյի գդալ սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Սթեյք պատրաստելու համար անհրաժեշտ է տավարի ֆիլեն աղ անել, վրան բուսայուղ ցողել և տապակել լավ տաքացրած թավայի մեջ։ Միջին բարձրության կրակի վրա տապակեք 3-4 րոպե՝ յուրաքանչյուր կողմից, և կախված սթեյքերի հաստությունից և նրանից, թե ինչ աստիճանի եփվածություն եք նախընտրում՝ կարող եք մի քանի րոպե երկար տապակել։
Առանձին տարայի մեջ խառնեք կտրատած սպանախը, լոլիկը, բողկը և չիլի պղպեղը։
Տակոյի համար նախատեսված լոշիկների մեջտեղում լցրեք աղցանը, վրան դրեք կտրատած սթեյքը։ Այնուհետև ավելացրեք ֆետա պանիրը և բալզամիկ քացախը։
