«Անցել են շանտաժի լեզվին, որ իբր՝ եթե չընտրվեն, անկախություն չի լինի։ Արդեն անկախությունն էլ են հանել աճուրդի։ Նման ամբարտավանություն և խուժանություն ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Երևան քաղաքում որ վարչական շրջան մտնես, ամբողջը քանդած է։ Փոսերի մեջ ընկնող վարորդներն էլ ոչ մի փոխհատուցում չեն ստանում։ Տիգրան Ավինյանին, որ այնտեղ վեր ընկած է, դատի տվեք, պահանջեք վնասների հատուցում»:
«Փաշինյանի հայտարարածը, թե մենք միանում ենք Ադրբեջանի էներգետիկ համակարգին, նշանակում է, որ մենք այսուհետ պետք է գազ և հոսանք ստանանք Ադրբեջանից։ Սա ակնհայտորեն նշանակում է մեր նախկին մատակարարների մերժում, որոնցից մենք ստանում ենք մեր էներգետիկ համակարգի՝ գազի, հոսանքի, նավթամթերքի 76 %-ը։ Մենք մեր դաշնակցից երես ենք թեքում, փոխարենը՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարում է, թե Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռ անցկացնելու»:
Անընդունելի է, որ հայ մարդը գա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի վրա, ընդհուպ՝ ոտքով հարվածի Մայր Տաճարի դռանը, որի առաջ մենք բոլորս ծնկի ենք իջնում։ Բայց նրանք մեր հոգևորականներին և հատկապես Վեհափառ Հայրապետին չեն կարող հունից հանել։ Իրենք ուզում են, որ իրենց հետ հեռակա բանավեճի մեջ մտնենք, բայց մենք պիտի խոսենք մեր հավատացյալների հետ՝ […]
«Փաշինյանը յուրահատուկ մեծամտություն ունի, նա չի ցանկանում որևէ ոլորտում տիրապետող մասնագետի նշանակել և չխանգարել նրա գործին։ Ինքը չունի գիտելիքներ և հմտություններ, մի բան էլ ոլորտին տիրապետող անձանց կառավարման համակարգից հեռու է պահում։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ պետության լուծարման դասական և ծրագրված քաղաքականություն»,- ասաց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավարը:
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ապատիայի մթնոլորտն ավելի խորանա։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս պայքարը և արժեքների դեգրադացիան մարդկանց մեջ զզվանք են առաջացնում այս ամբողջ իրականության նկատմամբ, և անտարբերությունն ավելի է խորանում։ Փաշինյանն ասում է՝ մենք, կամ ոչ ոք, հետևաբար՝ ոչ թե եկեք ու ընտրեք, այլ՝ մի՛ եկեք տեղամասեր։ Նա մի միջավայր է ստեղծում, որ ժողովրդի մեջ նողկանք առաջանա ընտրական իրականության նկատմամբ, և իրենք թքած ունենան այս ընտրությունների վրա։
Հայաստանն արդեն հայկական պետություն չէ, հայկական պետականության փիլիսոփայության հետ կապ չունի։ Եռաբլուրը Հայաստանի Երրորդ Հանրապետության փիլիսոփայական և խորհրդաբանական ամենակարևոր հենասյուներից մեկն էր։ Դա մի վայր էր, որը մեր ժողովրդի ընկալումներում տեղ ուներ՝ որպես սրբավայր, ուր մարդիկ ոչ միայն գալիս էին հարգանքի տուրք մատուցելու, այլև իրենց զավակներին պատմելու, ներկայացնելու և այդ օրինակը նրանց ներշնչելու համար։
Դիմադրությունը մի երևույթ է, որը յուրաքանչյուր կոլաբորացիանիստական ռեժիմ խնդիր ունի ջարդելու։ Շատ հնարավոր է՝ Հայաստանը երկար ժամանակ ի վիճակի չլինի արտաքնապես դիմադրելու այս սոսկալի մարտահրավերներին, թելադրելու խաղի իր կանոնները։
Ակնհայտ է, որ իշխող թրքահաճո վարչախումբն այս տարիների ընթացքում ունեցել է թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունը։ Օրինակ, 44-օրյա պատերազմի արդյունքները զգալի չափով պայմանավորված են եղել հենց այս վարչախմբի քաղաքական ուղեգծով՝ ամեն գնով հանձնել Արցախը, որ հնարավորություն բացվի Հայաստանը վերակողմնորոշելու դեպի Թուրքիա։ Եթե նախկինում դա քողարկվում էր, հիմա բացահայտ է։ Թուրքիան ԱԳ նախարարի շուրթերով ցույց տվեց իր բացահայտ աջակցությունն այս վարչախմբին, թեև դա մեզ համար գաղտնիք չէր։
Փաշինյանի նախաձեռնած իբր ուխտերթում ուխտի որևիցե տարր չկար, նա ընդամենը հերթական ցնդաբանությունները դուրս տվեց բեմում՝ եկեղեցու մոտ։ Ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասաց, թե շուտով հավաքվելու են Էջմիածնի կենտրոնական հրապարակում և գնան Մայր Աթոռ։ Փաշինյանն այդ գործընթացը դիտարկում էր այն տեսանկյունից, որ կա լուրջ հակասություն պետության և Վեհափառ Հայրապետի միջև։ Քարոզչական այդ թեզն օրակարգում դարձավ եկեղեցու […]
Կարծես թե 5-րդ դարից ի վեր ոչինչ չի փոխվել։ Ի՞նչն է խաթարվել մեր ժողովրդի մեջ, որտե՞ղ է, որ մենք շարունակ սխալվում ենք։ Չէ՞ որ մենք մի ժողովուրդ ենք, որն ապրել է ջրհեղեղից առաջ։ Նոյ նահապետը ոչ թե եկել ու պատահաբար իր տապանը կանգնեցրել է Արարատի գագաթին, այլ վերադարձել է։
«Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան կոչվածն անընդհատ գրում է՝ լրատվամիջոցները, լրագրողական դաշտը կործանվում են։ Ա՛յ կործանվածներ, դուք երկիր եք կործանում, դուք ձե՛ր մասին մտածեք։ Մի հրապարակումը լավը կլինի, մյուսը՝ վատը, մեկն անթերի կլինի, մյուսը թերություն կունենա, դա ի՞նչ կապ ունի։ Դուք ի՞նչ գործ ունեք մամուլի հրապարակումների հետ»:
«Եթե ավտորիտար կառավարման համակարգերը ենթադրում են, որ պետությունը քաղաքական դաշտն է փորձում իր շուրջ համախմբել, տոտալիտարիզմի դեպքում այն մտնում է ամենօրյա կենսագործունեության դաշտ, և մենք տեսնում ենք դրա առաջին հստակ դրսևորումները։ Թե ինչպես պատարագ մատուցել՝ որևէ պետական պաշտոնատար անձի գործը չէ։ Եկեղեցին իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, ավելին՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտնի քաղաքականություն։ Մինչդեռ այսօրվա կառավարման համակարգի ձգտումն է՝ բոլորին հեռու պահել քաղաքականությունից»,- ասաց փաստաբանը։
Երբ բոլոր ուժերը նետվեցին պաշտպանելու Մայր Աթոռը, հաղթանակ տարան։ Նրանք հարյուրապատիկ ավելին էին, քան իշխանության ուժերը։ Սա, ի դեպ, պետք է նկատի ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Ոգևորիչ էր կաթողիկոսի պահվածքը, նա հանգիստ իր գործն արեց և գնաց։ Այլ տարբերակներով էլ կփորձեն գրոհել։
«Մենք կարո՞ղ ենք հավատալ նման մարդու քաղաքականությանը կամ հավաստացումներին, թե իբր ինքը խաղաղություն է բերել։ Ոչ մի երաշխիք կամ ապացույց չունենք, որ այս անգամ նույն բանը դարձյալ չի լինելու»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:
Շատերը հարցնում են, թե ինչո՞ւ Նիկոլը հրապարակեց բանակցային փաստաթղթերը։ Չէ՞ որ ադեկվատ մարդը տեսնում է, որ դա ապացուցում է՝ Նիկոլը հանձնել է Արցախը։ Նիկոլի բանաձևը շատ պարզ է, նա շատ լավ գիտե, որ այդ փաստաթղթերը որևէ մեկը չի կարդալու։
«Եթե դուք իրականում մտադիր եք Հայաստանը դարձնել խաչմերուկ, ուրեմն արդեն ձեր ներսում բոլոր ենթակառուցվածքները պետք է ոտքի կանգնեցնեք, հատկապես՝ երկաթուղին։ Մինչդեռ «Թրամփի ուղին» Հայաստանին ոչինչ չի տալիս։ Ի՞նչ է, մենք 266 միլիոն դոլար պետք է ներդնենք և այդ հատվածում ժամանակակից երկաթուղի կառուցենք, որ Ադրբեջանը Նախիջևանով հարմարավետ միանա Թուրքիայի՞ն»:
Նիկոլին այսօր հանդիպած սրբազանների մի մասի հետ ժամանակին մոտ էի, ոմանց հետ՝ շա՜տ մոտ։ Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի եւ զրույց ենք կիսել։
Այնպես է ստացվել, որ սովորական մարդիկ, որոնք ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, հավաքվելիս խոսում են այդ թեմայով, բոլորն էլ այդ վիճակի մեջ են, այս վիճակն ազդում է բոլորի վրա, և ամեն մարդ իր ձևով է արտահայտում, որ չխելագարվի։ Ընտանիքներում բաժանություններ են, անհասկացողություն՝ քաղաքական հողի վրա։
«Ոմանք ասում են՝ սրանք ամեն ինչ կանեն, էլի իրենք կանցնեն։ Դա սխալ մտածելակերպ է։ Եթե այդքան զրոյական լիներ քաղաքացու դերն այսօրվա քաղաքական գործընթացներում, սրանք այդքան ոտուձեռ ընկած՝ գյուղ ու քաղաքում չէին խաբի ու սպառնա։ Ինչո՞ւ պիտի այդքան ջանք թափեին, իրենց վայելքներով կզբաղվեին և իրենց նեղություն չէին տա։ Ուրեմն, մեզնից յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է»,- ասաց Կարինե Նալչաջյանը:
«Փաշինյանը հանրության աջակցությունն այլևս չունի, նա փողոցը կորցրել է։ Նրա միակ հենարանն ուժային կառույցներն են և օլիգարխիկ խմբերը։ Դրանք մեր հասարակության մեջ շատ փոքր մաս են կազմում։ Նախ մենք պետք է այնպես անենք, որ ժողովուրդը մասնակցի ընտրությանը՝ մերժելով իշխանությանը, և ապա՝ ժողովրդի քվեն պաշտպանենք։ Փաշինյանը Գյումրիում պարտվել է, որովհետև իրենց նախատեսածից շատ մարդ է եկել քվեարկության։ Հետևաբար, նա ամեն ինչ անելու է, որ հասարակությունը զզվի քաղաքականությունից՝ բոլոր ուժերից առհասարակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Միջամտությունը եկեղեցու գործերին անթույլատրելի է։ Այն, ինչն այսօր արվում է, ոչ թե չիմացության, այլ կամայական մեկնաբանության արդյունք է։ Վեհափառին փոխելու փորձերն արդեն իսկ միջամտություն են։ Եկեղեցապատկան որևէ կառույցի զավթումը կոպիտ քայլ է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր կային, երբ ռումինական ուղղափառ եկեղեցին դիմել էր իրենց դատարաններին՝ վերադարձնելու եկեղեցապատկան հողերը, և եվրոպական դատարանը խախտում էր արձանագրել ազգային դատարանների՝ դրանք այս կամ այն պատճառով չվերադարձնելու հարցում։
Մենք գործ ունենք ոչ թե զուտ կրոնական ծիսակարգի, այլ կրոնաքաղաքական գործընթացի հետ, որտեղ թացն ու չորը խառնվել են իրար։ Բոլոր եկեղեցիների բակերը պետք է ողողել և ցույց տալ, որ անկախ նրանից՝ դու հավատացյա՞լ ես, հեթանո՞ս, թե՞ մի այլ բան, պետք է հայ եկեղեցու կողքին կանգնած լինել։
Շատ բնական է, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախը եկեղեցին է, այդ հարցը եփվում էր երկար տարիներ։ Սա քաղաքական իրավիճակ չէ, որում մենք ապրում ենք։ Փաշինյանի հարձակումն Առաքելական եկեղեցու նկատմամբ ապացուցում է, որ այս ճգնաժամը քաղաքակրթական է, արժեհամակարգային։
Մարդն անասունից տարբերվում է հոգևորով, և եթե մեկը գործում է կյանքի հոգևոր ոլորտի դեմ, նրա հիմնական նպատակն է՝ որքան կարելի է անասնականացնել մարդուն։ Հոգևորականների ձերբակալումը պիտի լուրջ նախազգուշացում լինի բոլորիս համար։
Չի՛ կարող պետության ղեկավարը փակել պետությունը՝ նորը բացելու հավակնությամբ։ Դա ենթադրում է, որ այդ պետությունն անպայմանորեն ձախողվել է նրա կառավարմամբ, և եթե նորը պետք է բացվի, ապա այդտեղ նա այլևս չպետք է գոյություն ունենա։
Նա ոչ թե «Չորրորդ Հանրապետություն» է ուզում ստեղծել, այլ ոչնչացնում է Երրորդ Հանրապետությունը, նա քանդարար է։ Ամեն ինչ ոչնչացնում է մի հիվանդագին հոգեբանությամբ, իբր իրենից առաջ ոչինչ չի եղել, և ինքն ուզում է ինչ-որ բանի հիմնադիր դառնալ»:
«Իշխանամետ փորձագետները, որոնք հիմա ծվարել են պետական տարբեր տաքուկ անկյուններում, և կամ քաղաքական գործընթացների մեջ են՝ տարբեր կուսակցություններում, ծաղրում էին, գրում, թե՝ այսօր արթնացան, բայց Թուրքիան դարձյալ չի հարձակվել։ Դա պատասխանատվության զրոյական գիտակցում է»,- նշեց Մելքոնյանը։
«Դրանք եղել են վարչական բաժանարար գծեր նույն պետության ներսում ՀԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև, որոնք պարբերաբար փոփոխվել են և միջազգային իրավունքի հետ բնավ կապ չունեն»,- ասաց Արա Պապյանը:
Ցավոք, վերջին ամիսները ցույց տվին, և դա հանրության համար շոկային բացահայտում էր, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկը հակված չէ նախաձեռնելու Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթաց, որը պետք է նախաձեռներ՝ իր նախընտրական խոստումների համաձայն։
«ՕրաԽնդրի» հերթական թողարկմանը բանավիճում են ԱԺ գործող և նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Գևորգ Պետրոսյանը: