Բաժիններ՝

Լրագրողները ուժերը չափեցին շախմատային առաջնությունում

«Գոլոս Արմենիի» թղթակից Վադիմ Մրկրտչյանի հաղթանակով ավարտվեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի կողմից կազմակերպված ԶԼՄ–ների միջեւ շախմատային 11–րդ մրցաշարը։ Այն կայացավ ապրիլի 11–ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկ օրվա ընթացքում։ Հովանավորն էր հանդիսացել Երեւանի քաղաքապետարանը, աջակցում էր «Սիլ Մաազա» ընկերությունը։

Լրագրողները 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով /ռապիդ/ մրցեցին իրար միջեւ: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցումներին մասնակցեցին  20 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Վահան Դիմաքսյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ Արա Մովսիսյանը, երրորդ տեղում էր դարձյալ «Գոլոս Արմենիի» ներկայացուցիչ, լրագրող Ռուբեն Մարգարյանը։

 Հուշանվերներով` արձանիկներով պարգեւատրվեցին նաեւ 4 անվանակարգերում աչքի ընկած մասնակիցները՝ ամենաարագ պարտիայում հաղթանակ տոնած ազատ լրագրող Մարկ Գրիգորյանը, 4-րդ տեղ զբաղեցրած Արմենպրեսի գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը,  ամենատարեց մասնակից «Ֆուտբոլ պլյուս» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը եւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ Կենդանաբանական այգու մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը։

Հատուկ նվեր` գավաթ եւ շնորհակալագիր էր պատրաստվել նաեւ գրոսմայստեր Ռաֆաել Վահանյանին, որը հարգելի պատճառով չկարողացավ ներկա գտնվել եւ մրցանակներ հանձնել հաղթողներին, սակայն նա հեռախոսակապով ողջունեց մասնակիցներին, մաղթելով նորանոր հաղթանակներ եւ նվաճումներ։ 1–3 տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգերատրվեցին նաեւ գումարային մրցանակներով։

Փակման արարողությանը պարգեւները հանձնեց մրցաշարի կազմակերպիչ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930