Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրում բախվել են 2 «Volkswagen», «Mercedes», «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներն ու «MAN» մակնիշի բեռնատարը։
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։
Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
Բրյուսելում Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Euronews-ի մոդերատորի հարցին, թե ի՞նչ ժամկետներում կարող է Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնել, պատասխանել է․
Ռիհաննան և Christian Dior-ի օծանելիքի ստեղծագործական տնօրեն Ֆրենսիս Քյուրքջյանը ներկայացնում են նոր J’adore Intense օծանելիքի բույրային նոտաները՝ բացահայտելով դրա ստեղծման գաղտնիքները։
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործում և իրացնում է թմրամիջոց։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի։
«Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ժամը 21:00-ից 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել:
Տեղում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի տներից մեկի բնակիչ 71-ամյա Անդրանիկ Ա.-ի և իր հարևան 38-ամյա Զավեն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ըստ արդեն դեպքի վայրում Անդրանիկ Ա.-ի հայտնածի, Զավեն Ա․-ն հարձակվել է իրենց տան վրա և հարվածել որդուն։
Հոկտեմբերի 28-ին և հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում, մասնավորապես՝ «Գեդեոն Ռիխտեր» թվով 15 օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 17 վարչական իրավախախտման դեպքեր, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4786 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 146 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 106 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1650, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 90, վարելու ընթացքում ծխելու՝ 523, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 171, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 99 և 1554 այլ իրավախախտում։
Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ» գծանշումից մինչև նույն փողոցի 12 հասցեին հարակից ճանապարհահատված կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ծրագրի շրջանակներում լրացուցիչ տեխնիկական աջակցության հնարավորությունները՝ ուղղված երկու մարզերում թափոնների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու կայունության ապահովմանը։
Իսկ հանրային փոխադրամիջոցից օգտվելու հասանելիությունն ապահովելու նպատակով դեպի Քըրք Քըրքորյան փողոց ուղղության համար կկազմակերպվի հանրային փոխադրամիջոցի կանգառ:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 5-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են անձրև և ամպրոպ․ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։
Ucom-ը շարունակում է աջակցել տեխնոլոգիական կրթության, նորարարության և թվային փոխակերպմանն ուղղված նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը։
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։
«Աշտարակ միլկ» ՍՊ ընկերությաը պատկանող կաթի մթերման կետում ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգենիկ նորմերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ։
Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10 տոկոսով, ապա կլինի մոտավորապես 0.8 տոկոս գնաճ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Հայաստանը աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգն է ու դարեր շարունակ խաչը հայերիս համար համարվել է սրբություն, բայց արի ու տես որ 21-րդ դարում կան մարդիկ, ովքեր կարող են ոտնձգություն իրականացնել խաչի ու խաչքարի վրա տեղադրված Աստծո որդու՝ Հիսուսի քանդակի նկատմամբ։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 03։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։