Պակիստանը կշարունակի միջնորդի դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Պակիստանը կշարունակի միջնորդի դեր խաղալ Իրան-ԱՄՆ բանակցություններում. ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի կայքի՝ այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար ժամանած իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Բարձր գնահատելով Իրանի մասնակցությունն Իսլամաբադի բանակցություններին՝ վարչապետը վերահաստատեց Պակիստանի անկեղծ հանձնառությունը շարունակել իր դերը որպես միջնորդ՝ տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ու կայունության շահերից ելնելով նշանակալի արդյունքների հասնելու նպատակով խթան ստեղծելուն նպաստելու համար», – ասվում է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը իրանական կողմը գլխավորել են Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։



