Մահվան ելքով վթար` ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Լոռի մեկնող ՔՊ-ականներով լի ավտոբուսի հետ միաժամանակ նույն երթուղով Լոռի է մեկնել ոստիկանության գվարդիայի ավտոբուսը` հավանաբար մարզում Նիկոլ Փաշինյանի անվտանգ շարժը ապահովելու համար։ Եվ հենց այդ ավտոբուսի մասնակցությամբ տեղի է ունեցել ողբերգական ելքով ավտովթար։
168.am-ին ՆԳՆ-ից տեղեկացրեցին, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին։
«Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ»,-ասացին ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ն նաև լուսանկար է տարածել վթարի վայրից։



