ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են ռուսական նավթային շուկա ամերիկյան ընկերությունների հնարավոր վերադարձի հարցը՝ որպես Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն ուղղված ավելի լայն բանակցությունների մաս. գրում է Financial Times-ը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։
Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում:
Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։ Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված է երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության կարևորությունը, բանկն այցելուների համար ապահովել է նաև քննարկումների հատուկ սրահ:
Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել և արդիականացվել են Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։
Չորեքշաբթի առավոտյան նավթի գներն աճում են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների նոր հարվածների մասին հաղորդումների ֆոնին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 358.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամ:
Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահությունը գնալով նվազում է։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը և դրա հետևանքները տնտեսության վրա լուրջ խնդիր է համարվում տնտեսական աճի համար։
Այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 %։
Fast Shift վճարահաշվարկային ընկերության օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն պատվիրել Yandex Go-ի ուղևորությունները հատուկ պայմաններով՝ Երևանում մինչև 30% զեղչով, իսկ Գյումրիում և Վանաձորում 99% զեղչով։
Սա իհարկե չենք կարող կապել լոկ անշարժ գույքի շուկայի հանգամանքով։ Առհասարակ, Հայաստանում ահռելի են սպառողական վարկերը, մինչդեռ տնտեսությունը բավականին ռիսկային փուլում է, կապված այն պրոցեսների հետ, որ տեղի են ունենում Հայաստանի շուրջ ԵԱՏՄ շրջանակում։
Սաուդյան Արաբիան և Սինգապուրը պայմանավորվել են 2027 թվականի երկրորդ կեսից սաուդյան նավթը պահեստավորել Սինգապուրի ստորգետնյա ամբարներում. սա թույլ կտա Մերձավոր Արևելքում հնարավոր խափանումների դեպքում անխափան մատակարարումներ ապահովել Հարավարևելյան Ասիայի համար։
Երբ զգուշացնում էին, որ քաղաքական նպատակներով բիզնեսին, առավել ևս՝ խոշոր բիզնեսին ճնշելը խնդիր է դառնալու ներդրողների ու վաղվա ներդրումների համար, իշխանությունները դրան քամահրանքով էին նայում, հակադրում էին Հրազդանում ամերիկյան ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների մշակման գործարանի կառուցման ծրագիրը։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Ստամբուլում մասնակցել է «Steel Networking Summit 2026» գագաթնաժողովին և տվյալներ ներկայացրել Թուրքիայի պողպատի արտադրության վերաբերյալ։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Չինաստանի, Օմանի, Թուրքիայի, Ուզբեկստանի ֆինանսական հաստատությունների ու այլ կազմակերպությունների համատեղ մասնակցությամբ ստեղծվում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ուղղակի ներդրումների հիմնադրամը (CACPEF)։
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրոպա գազի մատակարարումների հարցը, եթե եվրոպական երկրները հետաքրքրված լինեն դրանով, իսկ Ռուսաստանն ունենա վաճառքի համար ազատ ծավալներ։ Այս մասին «Риа новости»-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Իրանի դեմ պատերազմի և Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով Պարսից ծոցի մի շարք երկրների նավթի ու գազի արտահանումը կտրուկ սահմանափակվել է, իսկ զբոսաշրջությունը՝ անկում ապրել։ Տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում մի քանի երկիր դիմել է ԱՄՆ-ին՝ կարճաժամկետ ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական «El País»-ը։
Իրանի նախագահը հոկտեմբերի 26-ի երեկոյան կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանող երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանի և Ռուսաստանի համագործակցության ընդլայնումը էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ավարտին (հունվար-սեպտեմբեր ամիսներ) երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե (104 %-ով ավելի), քան 2023 թ. նույն ժամանակահատվածում։
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
Գերմանիայի տնտեսությունը գտնվում է ճգնաժամային վիճակում և համապարփակ բարեփոխումների կարիք ունի․ հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361.5 դրամ:
Եվրասիական միության հետ խաղեր տալու Նիկոլ Փաշինյանի անհեռատես փորձերը կարող են պատուհաս դառնալ Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։ Դա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը հանպատրաստից դուրս մնա ԵԱՏՄ-ից՝ զրկվելով այն բոլոր տնտեսական առավելություններից ու օգուտներից, որոնք ստացել ու, հատկապես վերջին մի քանի տարիներին, ստանում է այդ միության անդամության շրջանակներում։
Սեպտեմբերի նախավերջին օրը Երևանում կայացել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին համոզում էր, թե Հայաստանում 2 ատոմակայան է կառուցել։ Ասում էր՝ վերջին 7 տարում, առանց աղմուկ-աղաղակի, 2 ատոմակայան ենք ստեղծել։ Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու ստեղծել ենք 2 հատ ատոմակայան։
Այս տարի Վրաստանից գինու արտահանումը ծավալով նվազել է 6%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 0.6%-ով։
Ընդամենն ամիսներ առաջ, երբ Վերին Լարսում եղավ առաջին միջադեպը՝ հայկական ապրանքները տարբեր պատճառաբանություններով չընդունվեցին, այս վարչախմբի ոչ բարձր պրոֆեսիոնալներն ասացին՝ ի՞նչ է եղել որ, այդտեղ չի լինում, ուրիշ տեղ կտանենք։ Վերջին հինգ-վեց տարիներին ինչքան խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, այնքան մեր կախվածությունը մեծանում է, իսկ դա սպառնալիք է Հայաստանի համար։
Ռուսաստանը դիզելային վառելիք տեղափոխող իր առաջին երեք լցանավերն է ուղարկել Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։