Մենք փորձեցինք պարզել, թե, օրինակ, ինչքան գումար է կազմում նշված գեղեցության սրահի ծառայություններից օգտվելը, որտեղ սպասարկվում են վարչապետի ընտանիքի անդամները
Այն մարդիկ, ովքեր ամիսներով մեր ներվերը սղոցում էին այստեղ, կերան՝ բերնին կերան ու վատ կերան։
Չի բացառվում, որ այս վարույթն էլ հերթական շոուն է, որով իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արդարադատությունը գործում է բոլորի նկատմամբ:
Հոկտեմբերի 25-ին Արզնի համայնքում տեղի է ունեցել Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային-խոհանոցային փառատոնը։
«Հրապարակ». Վարչության պետի նշանածին են կալանավորել
Մոտ մեկ ամիս առաջ էլ նյութեր հրապարակվեցին Մալաթիայի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանի եւ Ռոմիկ Մխիթարյանին փոխարինած Սաշա Կատվալյանի լարված հարաբերությունների մասին: Հակոբյանն ու Դավթյանը միասին են աշխատել, եւ չի բացառվում, որ Հակոբյանի գործով հասնեն նաեւ Դավթյանին։
Հավելենք, որ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Քրիստինե Սարգսյանը հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական 40 հոգանոց ցուցակի 30-րդ համարն է։
Նույնը վերաբերում է դպրոցների կառավարմանը, որտեղ տնօրենի ընտրության վրա քաղաքական նախընտրությունները կարող են ազդեցություն ունենալ։ Ընտրական փուլերում կրթական հաստատությունների ներգրավածությունը ստեղծում է պարտադրանքի դժվարապացուցելի «ստվեր»։
Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացնող Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը եւ Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» համատեղ նախաձեռնության հատուկ մրցանակին։
Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատում կայանալիք ավագանու նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։
Նիկոլ Փաշինյանը պահանջել է իր կուսակցության «հակառուսական» թևին՝ նախքան ձմեռային սեզոնը նվազեցնել Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչող քննադատության չափաբաժինը և ավելի հազվադեպ անդրադառնալ Մոսկվայի հետ հարաբերությունների թեմային:
Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը:
Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են ունեցել Կոնջորյանի հետ և որոնց անունները շրջանառվել են նրա ծեծի գործի շրջանակում։ Խնդիրն այն է, որ պատմության մյուս կողմում ևս կա գործող ՔՊ-ական։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով խաղատնային բիզնեսին հովանավորելու և այդ ոլորտի շահերին սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանելու մեջ։ Ասել է թե՝ համարձակվել է խոսել ներքին խնդիրներից։
Փաշինյանը, ըստ պաշտոնական ծրագրի, մրցանակաբաշխությունից առաջ՝ ժամը 10:45-ին, գրառում կկատարի Հեսսենի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նրա գերմանական այցը չի ավարտվի․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ նա կմասնակցի մի շարք այլ միջոցառումների։
Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։
Հայաստանում օնլայն խաղերի «ինքնարգելափակման» համակարգի գործարկումից երեք ամիս անց չլիցենզավորված խաղային հարթակների նկատմամբ հետաքրքրության աճը նոր հարցեր է առաջացնում։
2021 թվականի սկզբին եւ տարեվերջին Նազարյանի հայտարարագրում առկա է եղել մեկ միավոր անշարժ գույք՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 6-ին ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանի վերաբերյալ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել իրենց նախկին թիմակից, պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա սկանդալային հայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրել թիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի հասցեին, քննադատել է իշխանություններին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորված էր, սակայն այժմ կալանքը կրում է տանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու թիմն արտաքուստ ցույց են տալիս, թե Ռուսաստանի հանդեպ իրենց քաղաքականությունն արդարացի է ու հիմնավորված, Հայաստանն էլ ինքնիշխանության ծաղկունք է ապրում, ու իրենք «ոտքը գազից չեն հանելու», իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից եւ հասկանում են, թե ինչի կարող են հանգեցնել դրանք։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը Փաշինյանն ու իր ենթակաները հետեւողականորեն շարունակում են: Մի քանի օր է՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության վարորդներն են պարեկների թիրախում. Կոտայքի մարզից Երեւան գնացող երթուղով աշխատող տրանսպորտը կանգնեցնում են, ստուգում ու տուգանում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական ազդեցությունը թուլացնելու համար Նիկոլ Փաշինյանը հավակնում է հերոսի կոչման, որի վերաբերյալ տարբեր ակնարկներ է անում տարբեր միջավայրերում։
Երեկ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։
2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է ուղիղ 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին՝ արդեն 603 մլն, այս տարի՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն` անշեղորեն աճում է:
«Հրապարակ»-ը գրում է. Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի դեմ հարուցված վարույթներով անցնում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի նախկին կինը՝ Orange Fitness-ի գործադիր տնօրեն Կարինե Փամբուկյանը:
Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, եւ նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաեւ տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներ։
Մեզ պատմեցին, որ նա դեմ է եղել վերջին շրջանում արվող հակառուսական քայլերին ու ելույթներին եւ քանիցս ՀՀ իշխանություններին հորդորել է` դադարեցնել Ռուսաստանի դեմ դեմարշներն ու վերադառնալ կառուցողական դաշտ, քանի որ հակառակ պարագայում այդ ճանապարհը հղի է վտանգներով: