Արևմտյան կոնկրետ երկրներն այնքան են տարված ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական պատերազմով, որ «կռիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և նույն ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին:
Հայաստանի՝ ռուս սահմանապահներին սեփական ուժերով փոխարինելու մտադրությունը, Եվրամիությանն անդամակցելու ձգտումները և ռուսական ռազմաբազայի ապագան հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Միջազգային մամուլը հիմնականում առանձնացնում է երեք ուղղություն՝ Հայաստանի սահմանների վերահսկողության ստանձնումը, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության շուրջ Ռուսաստանի ճնշումը և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը։
Գյուղական բնակավայրերում և բազմազավակ կամ մեծ ընտանիքներում (6 և ավելի անդամ կամ 3 և ավելի երեխա ունեցող) սոցիալական վիճակն առավել անբարենպաստ է։
«Մուլտի ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց պահպանությանը։ Պայմանագրի բացակայության մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան։
2003 թվականին հիմնադրված հայկական ANI PRODUCT ընկերությունը շարունակում է արդիականացնել արտադրական գործընթացներն ու ընդլայնել կաթնամթերքի տեսականին։ Վերջին տարիներին ընկերությունն իրականացրել է արտադրական տարածքների վերանորոգում, ձեռք բերել նոր հոսքագծեր և ժամանակակից սարքավորումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել արտադրության արդյունավետությունն ու համապատասխանել ոլորտի արդի տեխնոլոգիական պահանջներին։
Այն, որ իշխանության հետևողականությունն ու ջանասիրությունը առանձնահատուկ են բռնաճնշումների ու ազատ խոսքը «քացու տակ» գցելու առումով, վստահ եմ, որ նույնիսկ նրանց արտաքին հովանավորները գիտեն:
Ուղիղ մեկ տարի առաջ Մոլդովայում այդ օրենքն ընդունվել է և ակտիվ օգտագործվում է ընդդիմության դեմ:
Գագիկ ջան, սրտին մոտ մի ընդունեք, Ձեր խիղճը մաքուր է. Նորատ Տեր-Գրիգորյանց
Ընկերությունը շուրջ 1.5 մլրդ դրամի ապրանք է ներմուծելու՝ ոչ ԵՏՄ անդամ պետությունից։ Ներդրումային ծրագրով նախատեսվում է 105 մլն դրամ ներդնել արտադրական հաստոցների, 12 մլն դրամ՝ բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև շուրջ 1.5 մլն դրամ՝ հումքի համար։
Նոյեմբերի 25-26-ը Փարիզում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) համաժողովների կենտրոնում, անցկացվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի (ACN) լիագումար նիստ, որին մասնակցել է նաև Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նոյեմբերի 6-ին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն էր ստորագրել՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու՝ նրա պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերի պարզաբանման, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունն ուսումնասիրելու նպատակով։
Մեր առաջնորդների քաղաքական կամքի շնորհիվ մեր հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելը նպաստում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և մաքուր էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի զարգացմանը։
Սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով
Բայց և այնպես խոսել գործող ու առաջարկվող սահմանադրությունների առավելությունների և թերությունների մասին մի երկրում, որտեղ ամեն օր ոտնահարվում են սահմանադրության հիմնարար դրույթներն ու բազմաթիվ օրենքների պահանջները, նշանակում է որոշ չափով շեղվել բուն խնդրից։ Ի վերջո, եթե ներկա սահմանադրությունը մնա ուժի մեջ, բայց շարունակի արհամարհվել, դրանից ի՞նչ օգուտ։ Կամ եթե նոր սահմանադրություն ընդունվի, բայց այն ևս չհարգվի ու չկատարվի, ի՞նչ է փոխվելու երկրի կառավարման բնույթում։
Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․ «Վաղը՝ նոյեմբերի 26-ին, հրավիրում ենք մամուլի ասուլիս, որի ընթացքում մանրամասն կներկայացնենք Դավիթ Համբարձումյանի քրեական գործով առկա մտահոգությունները։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պոռթկումներով ուղեկցվող հակահայկական հիստերիկ հայտարարություններին՝ կարծում եմ, որ հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան նրան ձերբակալելը, դատելը և ցմահ ազատազրկման դատապարտելը։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է. «Հոգեբուժությո՞ւն, թե՞ թմրաբանություն․ ինչի՞ համար են բժիշկներին միավորում քննության մեջ Մինչև 2025 թվականը Հայաստանում հոգեբույժները և թմրաբանները մասնագիտական կրթություն էին ստանում առանձին կլինիկական օրդինատուրաներում։ Հոգեբույժները՝ «Հոգեբուժություն» մասնագիտությամբ, թմրաբանները՝ «Թմրաբանություն» մասնագիտությամբ։ Այսինքն՝ երկու առանձին մասնագիտություններ էին՝ իրենց կրթական ծրագրերով, մասնագիտական գիտելիքների շրջանակով և կլինիկական առանձնահատկություններով։ […]
Գագիկ Ծառուկյանն իր ապրած կյանքով ապացուցել է, որ մարդու ուժը ոչ միայն սեփական հաջողությունների, այլև ուրիշների ցավը կիսելու, հազարավոր մարդկանց հոգսերին հաղորդակից լինելու և նրանց համար հենարան դառնալու կարողության մեջ է։
Քաղաքապետարանում որոշել են՝ ովքեր ունեն 2010թ.-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք
Հիշեցնեմ, որ նախ ընտրական ողջ շրջանում իշխանությունը կեղտոտ քարոզչություն իրականացրեց Ծառուկյանի դեմ, ապա գողացվեց նրա ղեկավարած ուժի՝ քաղաքացիներից ստացված քվեն, իսկ հետո արդեն նրան կալանավորեցին:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ելույթ ունենալիս անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին», նույն եզրույթի մասին օգտագործելով նաև «TRIPP» անվանումը։
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Ողջունելով հյուրերին՝ Արամ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության իրավիճակը, ժողովրդավարության ճանապարհին առկա մարտահրավերները, անդրադարձել, իր խոսքով, մեր երկրում ընտրովի քրեական հետապնդումների կիրառմանն ու դրա վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած զեկույցին։ ԱԺ փոխխոսնակը մտահոգություն […]
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժհաստատությունները հայտնվել են խնդրահարույց վիճակում. պետական համակարգն ամիսներ շարունակ ընդունել է բժիշկների ներկայացրած ծառայությունների կոդերը, հաստատել և վճարել դրանց դիմաց, սակայն ավելի ուշ սկսել է հետ պահանջել նույն ծառայությունների համար փոխանցված գումարները՝ դրանք համարելով սխալ ձևակերպված։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը ֆեյսբուքյան էջում որոշել է «սեփականաշնորհել» «Չորրորդ հանրապետության» գաղափարը՝ հայտարարելով, որ «հենց ինքն է այդ բրենդի իրական ոգեշնչողը»։ Նա մասնավորապես հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ CBC հեռուստաալիքի եթերում՝ Էլմիրա Մուսազադեին տված հարցազրույցում, ասել էր, որ եթե տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն, դա կնշանակի, որ Հայաստանում մեկնարկում է «Չորրորդ հանրապետության» փուլը։
Զեկույցի համահեղինակների թվում են նաև Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը և գործադիր խորհրդի անդամ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Աշխատանքն իրականացվել է «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» և «Սատար Արցախին» ֆրանսահայ կազմակերպության աջակցությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Թուրքիայի Իգդիրի համալսարանում անցկացվող «Մետաքսի ճանապարհի վերակենդանացումը» խորագրով կովկասյան միջազգային համաժողովի մասնակիցներին։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն առաջարկում է չներկայացնել նախագիծը ՀՀ Ազգային Ժողով կամ առկա խմբագրությամբ ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։
Պետք է կանգնենք ընդդիմադիր պատգամավորների կողքին. Աննա Մկրտչյան
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքային գործունեությունը: Այս մասին «Հետքին» հայտնել է իրազեկ աղբյուրը: