ՍոֆթԿոնստրակտի և Հայաստանի ֆրանսիական համալսարանի երկարամյա գործակցությունն օրերս ամրապնդվել է նոր հուշագրով, որը ստորագրել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն ու համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։
Աստղագիտության միջազգային 5-րդ բաց օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են ոսկե ու արծաթե մեդալներով։ Հայաստանի թիմում ընդգրկված 6 մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 4 արծաթե մեդալներ:
Նախարարին ներկայացվել են ինստիտուտի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, լաբորատոր ենթակառուցվածքները, իրականացվող հետազոտությունները և վերջին տարիների գիտական ձեռքբերումները։
Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, ուսումնառության ավարտից հետո առնվազն 3 տարի աշխատելով ՀՀ կառավարության սահմանած ոլորտներում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։ Նախորդ տարի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ և Կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգով արդեն գործարկվել է բարձր որակավորում ունեցող կադրերին երեք տարով տարկետում […]
Ընկերությունը շարունակելու է աջակցել կրթական նախաձեռնություններին՝ նպաստելով որակյալ կրթության զարգացմանը, մասնագիտական ներուժի ձևավորմանը և հատկապես հանքարդյունաբերության ոլորտի համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։
Խորհրդային տարիներին մեր ազգը մի անգամ արդեն անցել է պետական գաղափարախոսության պարտադրման «վարժանքով»։
Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։
Երբ կրթությունն ու տեխնոլոգիաները միավորվում են, ծնվում են նախաձեռնություններ, որոնք կարող են փոխել կրթական միջավայրը՝ բացահայտելով երեխաների ներուժն ու խթանելով նրանց զարգացումը։ Telcell-ի և Koreez կրթական շարժման համագործակցությունն այդպիսի նախաձեռնություններից է։
Վաղը՝ նոյեմբերի 6-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում Հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Զաքարյանը «Օքսֆորդի Բոդլեյան գրադարանի հայկական գանձերը» թեմայով դասախոսություն է կարդալու։
Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում` թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, սկսվել է թեմի քահանաների տարեկան ժողովը:
Արհեստական բանականության համաշխարհային մրցավազքում հաջողության հասնելու համար այլևս բավարար չէ միայն նորարար գաղափար ունենալը։ Մրցակցությունը պահանջում է տվյալներ, հաշվողական հզորություններ, որակյալ մասնագետներ, միջազգային հաճախորդներ և մեծ կապիտալ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետ՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտական կազմակերպությունների կառավարման, ֆինանսավորման և հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։ Քոլեջների հեռակա ուսուցմամբ դիմորդների դիմում-հայտերը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով, մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 18:00 ներառյալ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության նպատակով:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը, որը չունի բարձրագույն կրթության դիպլոմ, քիթն անընդհատ խոթում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի մեջ և պարտադրում իր մտացածին գաղափարախոսությունները։ Փորձագետը նկատի ունի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը՝ շեշտելով. «Նորմալ երկրում իշխանության նման պարտադրանքը կորակվեր որպես դիկտատուրա։
Մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ ստանձնում համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «JoPScip» («Քաղաքագիտություն. ինտեգրում և կառավարում») ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ներկայացվեցին երեք տարվա ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համալսարանների համագործակցությամբ կատարված աշխատանքի հիմնական արդյունքները՝ քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագրի մշակումից մինչև միջազգային հավատարմագրում, դասախոսների կարողությունների զարգացում և թվային կրթական միջավայրի ստեղծում։
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ՀՀ 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ, որի նպատակն է խթանել համայնքներում երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացումը, երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և երիտասարդների համար բարենպաստ, անվտանգ, ներառական ու զարգացնող միջավայրի ձևավորումը։
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2026 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է գիտական համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:
Նա ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։ Նախարարությունում աշխատելու տարիներին ևս շարունակել է իր կապը համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով Հոգաբարձուների խորհրդի անդամ։
Այս մասին հայտնում են Գնահատման թեստավորման կենտրոնից:
Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի շրջանակներում համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը։
«Ակադեմիական քաղաքը» և 2030թ. գիտության ֆինանսավորման ծավալը (ՀՆԱի 0.75%) մի նմանություն ունեն. երկուսն էլ անիրատեսական են բյուջեի ու տնտեսության այս պայմաններում։ Ընդորում, առաջինն արդեն «խժռում» է երկրորդի միջոցները, որի պատճառով նույնիսկ եղած ծրագրերի շարունակականությունը պատկան մարմինը՝ Գիտության կոմիտեն, չի կարողանում ապահովել։
Նույնը վերաբերում է դպրոցների կառավարմանը, որտեղ տնօրենի ընտրության վրա քաղաքական նախընտրությունները կարող են ազդեցություն ունենալ։ Ընտրական փուլերում կրթական հաստատությունների ներգրավածությունը ստեղծում է պարտադրանքի դժվարապացուցելի «ստվեր»։
ԱՏԵՍՏԱՎՈՐՎԵ՛Ք, ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՛Ր. Փաշինյանի հերթական ֆինանսական խոստումները՝ ատեստավորվող ուսուցիչներին
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նշվում է Ուսուցչի միջազգային օրը։