Մահն այդքան սարսափելի չէ. ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը. Արթուր Ավանեսյան

Ես զինվորական եմ, ինձ խորթ են երկիմաստ քայլերը և խոսքերը:  Այսպես իր ելույթն  «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին սկսեց գնդապետ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը:

«Ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել: Եվ եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»,- շեշտեց նա՝ վստահեցնելով, որ ինքն այն փոփոխության պայքարի զինվորն է, որը կանխելու է պատերազմները:

«Որպես զինվորական՝ ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ շատերից լավ գիտեմ պատերազմի գինը: Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ վճարել: Բայցևայնպես մահն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը»,- ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ անվտանգությունն ուժեղանալու է, նաև՝  հաստատվելու է ուժեղ և մնայուն խաղաղություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930