Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը
Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է և երկու պատվիրակությունները ներկայումս տեքստեր են փոխանակում։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Իրանական և ամերիկյան պատվիրակությունների փորձագիտական խմբերը, որոնք շաբաթ օրը մի քանի ժամ բանակցություններ էին վարում, անձնական քննարկումների առաջին փուլն ավարտելուց հետո, փոխանակում էին քննարկվող թեմաների վերաբերյալ գրավոր տեքստեր»,- հայտնել է գործակալության թղթակիցը։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի երեկոյան Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնության է եկել երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ: Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և որ Թեհրանը շուտով բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում:



