«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Դավիթ Փախչանյանն է

Ապրիլի 2-ին լրացավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի երկու տարին։ Պատերազմ, որը խլեց ավելի քան 100 հայորդիների կյանք և ըստ էության բաժանարար գիծ դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ապրիլյան պատերազմից հետո և մինչև օրս ամենաշատը հնչող միտքն այն է, որ անհրաժեշտ է դասեր քաղել դրանից, դրան նախորդած շրջանի բացթողումներից՝ կանխելու համար դրա կրկնությունն ապագայում։

Ապրիլյան պատերազմից հետո շատ է խոսվում նաև տեղական ռազմաարդյունաբերության զարգացման մասին, և այդ ուղղությամբ իրականում  բավական տեսանելի քայլեր կատարվել են։ Արդյունքներից մեկն էլ անցած շաբաթ Երևանում կայացած Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսն էր, որի շրջանակներում ներկայացված էին ինչպես՝ հայկական, այնպես էլ՝ թվով 14 երկրներ ներկայացնող տարբեր ընկերությունների արտադրած զինատեսակներ ու պաշտպանական համակարգեր։

Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտի, զինված ուժերում ընթացող արդիականացման գործընթացի մասին է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս