Վերջին տարիների ակտիվ կուտակման հետևանքով կառավարության պարտքի սպասարկումը մեծ բեռ է դարձել պետական բյուջեի վրա։ Հաջորդ տարի էլ կառավարությունը ստիպված կլինի բյուջետային միջոցներից խոշոր գումարներ հատկացնել՝ ներգրավված պարտքերը սպասարկելու համար. Անհրաժեշտ կլինի ավելի քան 988 մլրդ դրամ։
Վերջերս բավական պատկառելի թվով՝ հարյուրից ավելի գիտնականների ստորագրությամբ բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Դրանում նույնքան պատկառելի գիտնականները զգուշորեն դժգոհություն են հայտնում հաջորդ տարի գիտության ոլորտի պետական ֆինանսավորման չափի առիթով: Ոչ ակադեմիական լեզվով ասած՝ բողոքում են փողի պակասից:
Հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումն ամենևին շարքային դիվանագիտական շփում չէ ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ։ Այն
Շաքի գյուղ ներխուժած ու երիտասարդ կնոջը վիրավորած ադրբեջանցի զինված զինվորին արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը գրեթե հանդիմանում էր զոհին՝ ասելով, թե երեխաներին փրկելու համար պետք էր ոչ թե ինքնապաշտպանվել, այլ դիմել ոստիկանություն: Իբրև թե սա պետություն է, որն իր բոլոր մարմիններով պաշտպանում է քաղաքացուն:
Պարզ է, որ ոչ մի բռնագանձում էլ չի լինելու։ Դեռ հարց է, թե վերջում ի՞նչ կմնա ներկայացված ներդրումային 1.55 մլն դոլար չկատարված պահանջից։
Իշխանությունը տեղեկատվական դաշտ է նետում ամենատարբեր թեմաներ՝ «անկլավների վերադարձ», Հայ Առաքելական եկեղեցու դեմ հանձնաժողովի ստեղծում, պաշտոնյաների աշխատավարձերի բազմապատիկ աճ, Երևանի ինչ-որ թաղամասում կրպակների քանդում… շարքը կարելի է անվերջ շարունակել:
Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման հարցը շարունակում է մնալ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների օրակարգի ամենազգայուն խնդիրներից մեկը։
Այդ տեսաուղերձներով նա իբրև թե խոսում է հայ ժողովրդի հետ, բայց իրականում դրանք ուղերձներ են՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի հետ վերջին հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն, իր իսկ խոսքով, տպավորություն է ստացել, թե խաղաղությունն այդ տեսքով հնարավոր է:
Կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում սուս ու փուս հաստատեց 2027թ. պետական բյուջեի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Չի եղել երբևէ, որ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կառավարության նիստում չներկայացվի։ Բայց այս անգամ հենց այդպես էլ վարվեցին։ Դրա համար, անշուշտ, պատճառներ ունեին։ Հավանաբար չուզեցին մեկ անգամ էլ հայտարարել, որ հաջորդ տարվա պետական բյուջեն լինելու է պաշտոնյաների գրպանները լցնելու […]
«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը շարունակում է մնալ Ադրբեջանի համար կարևորագույն հարցերից մեկը։
«Դա վիրավորում է իմ բանականությունը» հայտնի արտահայտությունը դարձել է Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի շարժիչ ուժը: Դրանով առավելապես ու հատկապես առաջնորդվում է իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հակաբանական գլխավորությամբ:
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը նահանջել է։ Եթե 7 ամսում կազմել էր 7.7 տոկոս, 8 ամսում դարձել է 7.3 տոկոս։ Տնտեսական ակտիվության աճն օգոստոսին 0.4 տոկոսային կետով նվազել է։
Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անթաքույց հրճվանքով է խոսում այն մասին, որ բնակարանները Հայաստանում թանկացել են։ Բայց չի ասում, որ դրա հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են սեփական անկյուն ունենալու հույսը։ Այսօրվա աշխատավարձերով՝ բնակարանի տեր դառնալն անհասանելի երազանք է շատերի համար։ Երևանում բնակարանների գները երբեմն հասնում են եվրոպական որոշ երկրների գներին, չնայած մարդկանց եկամուտները շատ հեռու են եվրոպականից։
Հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ամենատարբեր միջավայրերում շատ է հնչում «լավ, հիմա ելք կա՞» հարցը։
Մինչ Հայաստանի էներգետիկ ապագայի շուրջ գլոբալ մրցակցությունն ու այլընտրանքային նախագծերը սկսում են նոր թափ հավաքել, Երևան ժամանեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առանցքային քննարկումներից անմիջապես հետո։ Այս այցը ոչ միայն սովորական աշխատանքային ստուգայց էր, այլև ռուսական կողմի հայտը՝ հայաստանյան ատոմային և արդյունաբերական շուկայում իր դիրքերը երկարաժամկետ հեռանկարում ամրապնդելու համար։
Հայաստանի այսօրվա քաղաքական իրականության, ավելի ուղիղ՝ դրա խեղման կարևոր պատճառներից մեկն էլ քաղաքականությամբ զբաղվողների ու հասարակության միջև կապի բացակայությունն է։ Խոսքը հանրության հետ կապի բովանդակության մասին է, որը նվազում է կոմունիկացիոն գործիքների աճին հակադարձ համեմատական կարգով։
Թոշակառուն, անգամ վերջին բարձրացումից հետո, ամբողջ տարվա ընթացքում ստանում է միջինում ընդամենը 600-650 հազար դրամ թոշակ, իսկ, ասենք, վարչապետը, նախարարն այս բարձրացումից հետո 1 ամսում ստանալու է գրեթե 2 մլն դրամ։ Նախարարի 1 ամսվա աշխատավարձն ավելի քան 3 անգամ գերազանցում է թոշակառուի ամբողջ տարվա ընթացքում ստացած թոշակը։
2022թ. հետո, առաջին անգամ Կենտրոնական բանկն օրերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախկին 6.5-ի փոխարեն՝ սահմանեց 6.75 տոկոս։
Ընդդիմությունը, հետևաբար, այդ ընտրություններին պետք է մասնակցի իշխանական մոնոլիտ համակարգն առնվազն թուլացնելու նպատակադրմամբ։ Դա կրկին չի նշանակում տեղական, համայնքային խնդիրների անտեսում։ Բայց հակառակն էլ չպետք է նշանակի քաղաքականության անտեսում ու ընտրություններին մասնակցություն պայմանական «գյուղի ակումբի» մակարդակով։
Իշխանության ու հասարակության հարաբերությունները բնութագրելու համար ընդունված է կիրառել աշտարակի ու հրապարակի այլաբանությունը։
Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին կրկին ակտիվացել են գազի թանկացման վերաբերյալ խոսակցությունները։ Այդ խոսակցություններն, իհարկե, նոր չեն սկսվել, դեռ մայիսին հայտարարվեց, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել Հայաստանին արտոնյալ պայմաններով գազի և մի շարք այլ ապրանքների մատակարարումները։ Այդ մասին գրավոր տեղեկացրել էին նաև կառավարությանը։
2018թ. երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց կառավարության ղեկավարումը, ասում էր՝ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է «վակխանալիա», և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն կոտրած տաշտակի առաջ չկանգնենք։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին բացահայտել է Հայաստանի անոմալ իրականության խորքային պատճառը։ Մինչ տարիներ շարունակ բոլորը փորձում են գտնել հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է հնարավոր դարձել անհաշիվ աղետներից ու կորուստներից հետո դրանք Հայաստանին պատճառածների իշխանության պահպանումը, ԿԲ նախագահը հայտարարել է՝ Հայաստանում կա փող, շատ փող։
Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում արձանագրվել է քաղաքականության կլինիկական մահ, որի մասին դեռևս չի հայտարարվում ու, ըստ ամենայնի, չի էլ հայտարարվելու։ Քաղաքականությունը սպանածներին ու սպանողներին ձեռնտու չլինելու պատճառով։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ խաղաղությունը միայն փաստաթղթի տեքստը չէ, այլ հարաբերությունների ընդհանուր մթնոլորտը, քարոզչական բաղադրիչը:
Մինչ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ ընտրության հարցում, Եվրամիությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու գայթակղել Հայաստանին։
Վերջին տարիներին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, Հայաստանը մշտապես գտնվել է ֆինանսական լուրջ հոսքերի տիրույթում։ Տարեկան մի քանի միլիարդ դոլարի փոխանցումներ են կատարվել միայն բանկային համակարգի միջոցով։
Հարցը՝ ինչո՞ւ վերջին տարիների ընդդիմությունները՝ առանձին-առանձին և հավաքականորեն, ձախողեցին իրենց իսկ հռչակած և կենսականորեն կարևոր իշխանափոխության նպատակը, խորքային իմաստով, այդպես էլ անպատասխան է մնում։
Տևական դադարից հետո տեղի ունեցավ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարներ Պուտինի ու Թրամփի հերթական հեռախոսազրույցը։ Սա երկու առաջնորդների միջև 15-րդ հեռախոսազրույցն էր 2025 թվականի հունվարին Թրամփի` Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ մեկ ժամ տևած զրույցը «կառուցողական էր և անկեղծ»:
Նիկոլ Փաշինյանը վերջերս սովորականից ավելի հաճախ է հիշում իր՝ «ժողովրդի ներկայացուցիչ» լինելու, «հայ ժողովրդի մեծամասնությանը» ներկայացնելու մասին։