Ընդդիմությունը կա՛մ կխաղա սեփական կանոններով, կա՛մ կտեղավորվի Փաշինյանի համակարգի ներսում․ Վլադիմիր Մարտիրոսյան

Եթե կա քաղաքական մեկ օրակարգ, դա հետևյալն է՝ փակվո՞ւմ է արդյոք Երրորդ Հանրապետությունը, և արդյո՞ք ստեղծվում է «չորրորդ հանրապետություն»։ Փաշինյանը գնում է հենց այդ ճանապարհով։ Ընդդիմության մեծագույն խնդիրն այս հակադրության մեջ իր դիրքավորումը հստակորեն ցույց տալն է։ Բոլոր սկզբունքային տարաձայնությունները պետք է սկսվեն և ավարտվեն այն հանգամանքով, որ ովքեր ընդդիմադիր դաշտում են, նրանք Երրորդ Հանրապետության պահապաններն են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Այս մրցակցության մեջ Փաշինյանի առաջարկը շատ ավելի հասու է, կարճ և կոնկրետ։ Ընդդիմադիր հանրությունը խուսափում է այն հանգամանքից, որ ինքը գործող Սահմանադրության պահապանն է, նաև՝ Արցախի իրավատիրության, Արցախի ժողովրդի վերադարձի, հետագա իրավունքների պաշտպանության քաղաքական հետևորդը։ Եթե այս կարևոր տարբերությունը չկա, ապա ընտրության հնարավորությունն է փոքրանում, որտեղ ամբողջ քաղաքական վերնախավը՝ լինի փաշինյանական թե ընդդիմադիր, խոսում է նույն քաղաքական գծի մասին՝ դրա իրականացման պատկերացումների որոշակի տարբերությամբ»,- ասաց քաղաքագետը։

«Օրակարգն այնուամենայնիվ թելադրում է Փաշինյանը, իսկ ընդդիմությունը դառնում է այդ օրակարգին ուղղակիորեն արձագանքող։ Երրորդ Հանրապետության պահապան լինելու գաղափարախոսական սկզբունքը՝ լինի դա հեշտ, դժվար, իրականանալի, թե ոչ, հատկապես ընտրական ժամանակահատվածում որպես քաղաքական առաջարկ՝ ընդդիմության կողմից թերի է արվում։ Ընդդիմությունը փորձում է տեղավորվել Փաշինյանի խաղի կանոնների և քաղաքական համակարգի մե՞ջ, թե՞ փորձում է իր սեփական խաղի կանոնները և համակարգը ստեղծել, այսինքն՝ Փաշինյանի համակարգի այլընտրանքը ցույց տալ»,- նշեց Վլադիմիր Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Քաղաքագետի պնդմամբ՝ ընդդիմության կիսախոսքերը, կիսագաղափարները և կիսավախերը շատ ցայտուն են, և Փաշինյանը հենց դրանց վրա էլ խաղում է, դրանք էլ շահարկում է․

«Փաշինյանի գործունեությունը քաղաքական տեսանկյունից շատ վայրի է։ Ընդդիմությունը կա՛մ սեփական կանոնները թելադրելու հնարավորություն կունենա, կա՛մ տեղավորվելու է այն հորիզոնականների մեջ, որոնք կորոշի Փաշինյանը հենց իր համակարգի ներսում։ Փաշինյանն այսօր սահմանում է՝ ով ինչ իրավունք կունենա, ով իրավունք չի ունենա, որտեղ է սկսվում և ավարտվում իրավունքների չափաբաժինը, և այլն»:

«Փաշինյանը սպրինտային քարոզարշավի մեջ է։ Նա հասկանում է, որ իր ստանձնած պարտավորությունները շատ են, և դրանք պետք է ներարկել հասարակության բոլոր ծակոտիների մեջ։ Դա իր մոտ ստացվում է մեծ դժվարությամբ։ Յուրաքանչյուր շաբաթ-կիրակին, գոնե թե վերջին շրջանի, մենք դիտարկում ենք, թե ինչպես է վերածվում հակափաշինյանական արշավի հենց իր ձեռամբ։ Օրինակ, մետրոյի միջադեպը վերակենդանացրեց Արցախի վերաբերյալ ընկալումները, և հասարակությունը սրան տվեց պատշաճ հակադարձում»,- ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930