Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

Հայաստանում անցկացվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որին մասնակցել են Գերմանիայի, Չինաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ:

Իր մասշտաբով և բնույթով բացառիկ միջոցառումը մեր երկրում է համախմբել Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, համաշխարհային սպորտում հեղինակություն ունեցող անձանց:

Ֆորումի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ: Սա բացառիկ կարևորության իրադարձություն է միջազգային և հայրենական մարզաշխարհի համար, քանզի նշանակալիորեն մեծացնում է մեր հնարավորությունները լուրջ դերակատարում և ներկայություն ունենալու միջազգային մարզական հարաբերություններում և կարևորագույն նախագծերում։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ, կամուրջ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների միջև:

«Նման միջոցառման անցկացումը մեր երկրում գնահատում ենք որպես մեր պետության ակտիվ և վստահելի գործընկերոջ ընկալում միջազգային միջավայրում»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը հավելելով, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ մեր պետությունների մարզիկների համատեղ հավաքների համար, քանզի մեր մարզական օբյեկտները, կլիման, աշխարհագրական ռելիեֆը, մի շարք մարզական ուղղությունների համար բացառիկ հարմարավետ են։

Գագիկ Ծառուկյանն առաջարկել է մարզիչների և մարզական մասնագետների փոխանակման համատեղ խոշոր նախագծեր իրականացնել, համատեղել ջանքերը՝ միջազգային մակարդակում սպորտի զարգացման և Եվրասիական մայրցամաքի մի շարք պետությունների միջև առաջատար փորձի փոխանակման նպատակով։ ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930