Հերթական PR ակցիան՝ նախագահական նստավայրում. Բացված չվերթերը մի անգամ էլ կբացեն

Ապրիլի 9-ին տեղեկություն տարածվեց, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը, և այդ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուղիղ ավիաչվերթերի վերականգնման հեռանկարները՝ շեշտելով, որ այդ քայլը կարող է էականորեն նպաստել մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընդլայնմանը։

Տպավորություն է ստեղծվում, որ խոսքը նոր բանի մասին է, սակայն նույն գործարանը, հիվանդանոցը և այլ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտներ մի քանի անգամ բացող ու ժապավեն կտրող իշխանությունը, պարզվում է, այս հարցում էլ է նույն ինֆորմացիան տարբեր սոուսներով տարածում՝ փորձելով հերթական անգամ միավորներ հավաքել մարդկանց անտեղյակության վրա:

Բանն այն է, որ մեկ ամսից ավելի ժամանակ է, ինչ վաճառվում են Աստանա-Երևան և Ալմաթի-Երևան չվերթերի տոմսերը։

Ավելին, «Շիրակ Ավիա» ավիաընկերությունն ապրիլի 20-ից սկսում է իրականացնել Երևան-Աստանա թռիչքները:

Կարդացեք նաև

Այնպես որ, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս հնությունը որպես նոր ձեռքբերում է ներկայացվում հանրությանը, և սա անում է արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930