Բժիշկը նշել է յոթ քայլ՝ խորը քունը վերականգնելու համար
Խորը քունը կարևոր դեր է խաղում օրգանիզմի վերականգնման գործում, կարծում է հոգեբան Բիջալ Չհեդան: HuffPost-ին տված հարցազրույցում մասնագետը բացահայտել է քունը բարելավելու լավագույն եղանակը:
Նախ, մասնագետը խորհուրդ է տվել պառկել քնելու և արթնանալ ամեն օր նույն ժամին: Նրա խոսքով, կանխատեսելի ռեժիմը օգնում է օրգանիզմին արտադրել ճիշտ քանակի հորմոններ: Երկրորդ, նա խորհուրդ է տվել սուրճ չխմել ժամը 14:00-ից հետո և խուսափել անկողնում աշխատատելուց և սոցիալական հարթակները թերթելուց:
«Քնելուց առաջ գիրք կարդացեք, օրագրում մի քանի տող գրեք կամ մարզվեք։ Սա կօգնի նվազեցնել սթրեսը և անցնել հանգստի ռեժիմի»,- խորհուրդ է տվել մասնագետը։ Նա նաև նշել է, որ քունը սովորաբար ավելի խորն է լինում մութ, զով սենյակում։




