Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին

Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նրանք շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր: Գտնվում են մեր բժիշկների հսկողության և ուշադրության տակ: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում փոքրիկներին,մայրիկին, մյուս տուժածներին, համբերություն` հարազատներին»,-նշել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել էր, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ պատահարի հետևանքով կա 6 զոհ, տուժածների վիճակն էլ ծանր և ծայրահեղ ծանր է:

Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930