Ֆինանսական համակարգում և անշարժ գույքի շուկայում համակարգային ռիսկերի կուտակումը խորանում է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է գնալ բանկերի նկատմամբ ներկայացվող ֆինանսական պահանջների հերթական խստացման։
Մինչ իշխանությունները փորձում են համոզել, թե Հայաստանի տնտեսությունն արագացված տեմպերով աճում ու զարգանում է, պետական բյուջեի եկամուտների ապահովման ու հատկապես աճի հիմնական հույսը մնացել է առևտրի, խաղային բիզնեսի ու բանկերի վրա։
Ինչքան էլ իշխանությունները փորձեն քողարկել, միևնույն է, եթե այնպես ստացվի, որ հանկարծ կորցնենք ԵԱՏՄ անդամությունից ստացվող արտոնությունները, դրա բացասական հետևանքներն ահռելի են լինելու Հայաստանի տնտեսության ու հատկապես քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։
Նիկոլ Փաշինյանի համար միևնույն է, թե իր արկածախնդրության հետևանքով ինչ գին կարող է վճարել Հայաստանը։ Երբ ժողովրդի ինչ-որ հատվածին հաճոյանալու համար, բռնաճնշումներով սրա-նրա ունեցվածքն է խլում ու հայտարարում «համաժողովրդական սեփականություն», շատերը ծափահարում են։
Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահությունը գնալով նվազում է։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը և դրա հետևանքները տնտեսության վրա լուրջ խնդիր է համարվում տնտեսական աճի համար։
Երբ զգուշացնում էին, որ քաղաքական նպատակներով բիզնեսին, առավել ևս՝ խոշոր բիզնեսին ճնշելը խնդիր է դառնալու ներդրողների ու վաղվա ներդրումների համար, իշխանությունները դրան քամահրանքով էին նայում, հակադրում էին Հրազդանում ամերիկյան ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների մշակման գործարանի կառուցման ծրագիրը։
Եվրասիական միության հետ խաղեր տալու Նիկոլ Փաշինյանի անհեռատես փորձերը կարող են պատուհաս դառնալ Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։ Դա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը հանպատրաստից դուրս մնա ԵԱՏՄ-ից՝ զրկվելով այն բոլոր տնտեսական առավելություններից ու օգուտներից, որոնք ստացել ու, հատկապես վերջին մի քանի տարիներին, ստանում է այդ միության անդամության շրջանակներում։
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին համոզում էր, թե Հայաստանում 2 ատոմակայան է կառուցել։ Ասում էր՝ վերջին 7 տարում, առանց աղմուկ-աղաղակի, 2 ատոմակայան ենք ստեղծել։ Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու ստեղծել ենք 2 հատ ատոմակայան։
Վերջին տարիների ակտիվ կուտակման հետևանքով կառավարության պարտքի սպասարկումը մեծ բեռ է դարձել պետական բյուջեի վրա։ Հաջորդ տարի էլ կառավարությունը ստիպված կլինի բյուջետային միջոցներից խոշոր գումարներ հատկացնել՝ ներգրավված պարտքերը սպասարկելու համար. Անհրաժեշտ կլինի ավելի քան 988 մլրդ դրամ։
Նման «տխուր» ցուցանիշները նրան չեն հետաքրքրում, պիտի «պատմական ռեկորդներ» լինեն, որպեսզի դրանց վերաբերյալ հայտարարություններ անի և փորձի տպավորություն ստեղծել, թե ինչպիսի տնտեսական զարգացում ու բարեկեցիկ կյանք է ապահովել Հայաստանի քաղաքացիների համար։
Տարիներ անց, ի վերջո, տրվեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Տարիներ շարունակ այսօրվա իշխանություններն իրենք են խոչընդոտել ու խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության, ինչպես նաև պետական բյուջեի համար կարևոր նշանակություն ունեցող այս խոշոր ներդրումային ծրագրի իրականացման համար։
Մինչ գյուղացիները բողոքում են, որ իրենց քրտինքը ջուրն են լցնում, չեն կարողանում աճեցրած բերքն իրացնել, գնող չկա՝ էկոնոմիկայի նախարարն Ազգային ժողովի ամբիոնից ինքնագոհ հայտարարում է, թե Հայաստանի ամբողջ գյուղմթերքը մթերված է, արտահանված կամ իրացված է տեղական շուկայում։
Տարիներ շարունակ նախկիններին թալանի մեջ մեղադրող ՔՊ-ականների իշխանությունը թալանի «մաստեր կլաս» է ցույց տալիս։ Ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ, անտեսելով օրենքն ու սեփականության իրավունքը, մի կողմից՝ նախկինների ունեցվածքի վերաբաշխում են իրականացնում, մյուս կողմից՝ պետական միջոցներն են դատարկում ու լցնում սեփական գրպանները։
Պարզ է, որ ոչ մի բռնագանձում էլ չի լինելու։ Դեռ հարց է, թե վերջում ի՞նչ կմնա ներկայացված ներդրումային 1.55 մլն դոլար չկատարված պահանջից։
Ռուսաստանի կողմից կիրառված ներմուծման սահմանափակումներից հետո կառավարությունը պարբերաբար պետական բյուջեից մեծ գումարներ է տրամադրում գյուղմթերքի արտահանմանն ու մթերումներին օժանդակելու նպատակով։ Սեպտեմբերին հատկացրեց ավելի քան 4.5 մլրդ դրամ։ Դրանից առաջ էլ՝ օգոստոսին, հատկացրել էր 5.4 միլիարդ, իսկ հուլիսին՝ 3.1 մլրդ դրամ դրամ։
Իր ղեկավարած գերատեսչության «փայլուն» աշխատանքը ցույց տալու համար Գևորգ Պապոյանը պարբերաբար գրառումներ է անում ու «ցնցող» ցուցանիշներ հրապարակում։ Օրերս հերթական գրառմամբ արձանագրել էր, թե ինչպես է արդյունաբերությունը «հրաշքներ» գործում։
Ընտրություններից հետո կառավարությունն ակտիվացրել է նոր պարտքերի ներգրավումը։ Օրերս համաձայնություն տվեցին հերթական խոշոր վարկային համաձայնագրին։ Խոսքը 250 մլն եվրոյի կամ ավելի քան 280 մլն դոլարի մասին է, որը նախատեսում են վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։
Քաղաքական ինտրիգներով այսպիսի խոշոր համակարգերը հնարավոր չէ երկար կառավարել ու դրանց տակ անվերջ թաքցնել իրականությունը։ Այսպիսի կառավարմամբ այսօր ենթակայանն է հրդեհվում, վաղը համակարգն է պայթելու։
Կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում սուս ու փուս հաստատեց 2027թ. պետական բյուջեի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Չի եղել երբևէ, որ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կառավարության նիստում չներկայացվի։ Բայց այս անգամ հենց այդպես էլ վարվեցին։ Դրա համար, անշուշտ, պատճառներ ունեին։ Հավանաբար չուզեցին մեկ անգամ էլ հայտարարել, որ հաջորդ տարվա պետական բյուջեն լինելու է պաշտոնյաների գրպանները լցնելու […]
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս – 2026» զեկույցը։
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը նահանջել է։ Եթե 7 ամսում կազմել էր 7.7 տոկոս, 8 ամսում դարձել է 7.3 տոկոս։ Տնտեսական ակտիվության աճն օգոստոսին 0.4 տոկոսային կետով նվազել է։
Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անթաքույց հրճվանքով է խոսում այն մասին, որ բնակարանները Հայաստանում թանկացել են։ Բայց չի ասում, որ դրա հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են սեփական անկյուն ունենալու հույսը։ Այսօրվա աշխատավարձերով՝ բնակարանի տեր դառնալն անհասանելի երազանք է շատերի համար։ Երևանում բնակարանների գները երբեմն հասնում են եվրոպական որոշ երկրների գներին, չնայած մարդկանց եկամուտները շատ հեռու են եվրոպականից։
Կառավարությունը պատրաստվում է հերթական անակնկալը մատուցել քաղաքացիներին։ Գրպանների փողը քչություն է անում. Հիմա էլ աչք են դրել թաղման նպաստների վրա։ Որոշել են հաջորդ բյուջետային տարվանից կտրել թաղման նպաստները, որպեսզի իրենց աշխատավարձերն ավելի շատ բարձրացնեն։
Երբ Հայաստանը սկսեց Ադրբեջանից բենզին ու դիզելային վառելիք ներմուծել, դա համընկավ գների նվազման հետ։ Գների նվազումն իշխանությունները վերագրեցին ադրբեջանական վառելիքի ներմուծմանը։
Ի՞նչ ներդրումային գրավչության մասին կարող է խոսք լինել, երբ անհայտ հանգամանքներում կառավարությունը փայ է մտնում խոշոր ընկերություններում ու բաժնեմասեր ստանում։ Ինչո՞ւ պիտի խոշոր սեփականատերերն ինքնակամ իրենց ունեցվածքի մի մասն «անհատույց» փոխանցեն կառավարությանը։ Ո՞րն է սրա տրամաբանությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Նյու Յորքում անցկացվող ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր երկրում զբոսաշրջության խթանման համար ամենակարևոր գործոնը հաստատված խաղաղությունն է։ Խաղաղության գործընթացներն ակտիվացրել են զբոսաշրջային հոսքերը, ու դա տեսնում ենք նաև ներկայումս։
Թոշակառուն, անգամ վերջին բարձրացումից հետո, ամբողջ տարվա ընթացքում ստանում է միջինում ընդամենը 600-650 հազար դրամ թոշակ, իսկ, ասենք, վարչապետը, նախարարն այս բարձրացումից հետո 1 ամսում ստանալու է գրեթե 2 մլն դրամ։ Նախարարի 1 ամսվա աշխատավարձն ավելի քան 3 անգամ գերազանցում է թոշակառուի ամբողջ տարվա ընթացքում ստացած թոշակը։
Միջազգային դատարաններում և այլ ատյաններում, իշխանությունների կամայական որոշումներն արդարացնելուն ուղղված, ինչպես նաև այդ կառույցների կողմից կայացված վճիռներով կատարված ծախսերն այս տարի կտրուկ ավելացել են։ Դրանք փակելու համար տարվա առաջին կեսին կառավարությունը պետական բյուջեից աննախադեպ՝ շուրջ 7.4 մլն դոլար է հատկացրել։
2022թ. հետո, առաջին անգամ Կենտրոնական բանկն օրերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախկին 6.5-ի փոխարեն՝ սահմանեց 6.75 տոկոս։
Ազգային ժողովի հանձնաժողովներում պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ ֆինանսների նախարարը խոստովանեց, որ պետական բյուջեի եկամուտները գերակատարել են, բայց առանձին ուղղություններով բյուջետային վճարումները ժամանակին չեն կատարել։ Վճարումներն ուշացրել են հատկապես կապիտալ ծախսերի գծով։ Տարբեր կապիտալ ծախսերի գծով կան վճարումների ուշացումներ, հայտարարեց ֆինանսների նախարարը։