Բեկոնով և կարտոֆիլով աղցան
Բաղադրիչներ՝
- 225 գրամ նոր կարտոֆիլ
- 40 գ խոզապուխտ (4 կտոր)
- 3 ճյուղ կանաչ սոխ
- 1 ճյուղ նեխուր
- 100 գ չերի լոլիկ
- 25 գ թթու վարունգ
- թարմ մաղադանոս, կտրատած
- 25 գ թթվասեր
- 1 թեյի գդալ մանանեխ
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը եփեք, խոզապուխտը, կանաչ սոխը, նեխուրը, լոլիկը, վարունգը և մաղադանոսը կտրատեք, խառնեք։ Խաշած կարտոֆիլը նույնպես կտրատեք, բայց ոչ շատ փոքր կտորներով և ավելացրեք աղցանի մյուս բաղադրիչներին։ Այնուհետև առանձին խառնեք թթվասերն ու մանանեխը, աղ ու սև պղպեք ավելացրեք և խառնեք աղցանին։
Սառնարանում կարող եք պահել մինչև 24 ժամ։
