«Իրական նպատակը նույնիսկ արտահանումը չէ: Կարևոր է, որ դրսից Հայաստանի կախվածությունը պանրի վերամշակման մասով հնարավորիս նվազեցնենք: Կողմնակի ոչ մի միջազգային կամ տեղական աջակցություն չենք խնդրել և չունենք: Բացառությամբ փաթեթավորման հարցի. հայ-շվեյցարական կազմակերպություն կա, նրանք են օժանդակել,սարքավորում է ձեռք բերվել: Մնացածն ասոցացիայի ուժերի շրջանակներում է արվել»,- նշեց Արմեն Գիգոյանը:
Պատկերացում, սեր ու մի քիչ տաղանդ. «Ոսկանյան պարֆյումս» բրենդի հիմնադիր Ծովակ Ոսկանյանի կարծիքով՝ այս երեքի խառնուրդից է ծնվում օծանագործը: Մասնագիտությամբ տնտեսագետ պարֆյումերն արդեն մոտ հինգ տարի ապրում է բույրերի աշխարհում: Ծովակ Ոսկանյանը պատմում է՝ բույրերը ստեղծվում են ոգեշնչումից:
«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ն գործում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը։
«Առողջ մայր» թեյն օժտված է հակաբորբոքային և կծկանքալույծ հատկություններով, նպաստում է դաշտանային ցիկլի և կլիմաքսի ընթացքի կարգավորմանը, ձվարանների բորբոքման վերացմանը, չեզոքացնում և օրգանիզմից հեռացնում է թույները, թեթևացնում է հազը։
«Ատամնաբուժության ոլորտում «Լարիստոմը» նորություն է. այն բուժիչ խտանյութ է՝ նախատեսված բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների համար։ Պարունակում է միայն բնական բաղադրիչներ՝ 6 բույս և ակնամոմ, որևէ քիմիական բաղադրիչ դրա մեջ չկա։ Ատամնաբուժության ոլորտում օգտագործվում է, օրինակ, եթե ատամի հեռացում է կատարվում, շատ արագ ռեգեներացնում է, վերականգնում լինդը, իսկ կոկորդի հիվանդությունների դեպքում՝ նույնիսկ 1-2 օրում արդեն տարբերությունը զգացվում է, ու անգինան վերանում է»։
«Կոշիկները պատրաստվում են Հայաստանում, որակը բարձր է։ Դրսի շուկայում հայկական կոշկեղենի պահանջարկն ավելի մեծ է, քան Հայաստանում։ Արտահանում ենք Բելգիա, Հոլանդիա, Ռուսաստան, Դուբայ։ Որակի համեմատ՝ կոշիկների գները նորմալ են. Տղամարդու կեդերը սկսվում են 20 հազար դրամից»։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «ARMENIA EXPO 2016» տասնվեցերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում իրենց արտադրանքն են ներկայացնում «Ծիրանէ» և «Բյութի պրոդաքս» ընկերությունները, որոնք առաջարկում են բնական յուղերի, օճառների և շամպունների լայն տեսականի։
«Ունենք պարզ մեղրներ, որոնք օգնում են դիաբետով հիվանդներին՝ կարգավորել արյան մեջ շաքարը։ Սերեկով մեղրն օգտակար է բերանի խոռոչի բորբոքման ժամանակ, օգտագործվում է նաև ատամների սպիտակեցման, աղեստամոքսային տրակտը կարգավորելու համար։ Ունենք հնդկաձավարով մեղր, որը պարունակում է երկաթ, յոդ։ Ուղղակի մեկ թեյի գդալը պետք է ծամել այնքան, որ կարողանան կուլ տալ։ Ցանկալի է ցանկացած մեղր օգտագործել 1 թեյի գդալ՝ առավոտյան, սոված վիճակում. 30 րոպե հետո նոր սնվել»։
«Ունենք ունիվերսալ ծիրանի լոսյոն, որն ակնթարթորեն փափկեցնում է մաշկը, այն դարձնում մետաքսանման, վերացնում է ոտքերի տհաճ հոտը, մեկ գիշերվա մեջ՝ արմունկների ճաքերը։ Օգնում է նաև ցրտահարության և առաջին աստիճանի այրվածքների ժամանակ»։
«Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել Հայստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի»,- պատմում է նա:
«Ես չեմ կարծում, որ հայկական արտադրանքը թանկ է: Եթե համեմատում ենք անորակի հետ, թանկ է, բայց նույն որակական չափանիշներով արտադրանքի համեմատությամբ բավականին էժան է»,- ասաց նա:
Գաղտնիքն այն է, որ սա սոցիալական դժգոհություն չէ` մարդիկ չեն բողոքում 1000 կամ 2000 դրամի համար։ Սա բողոք է անարդարության դեմ, քանի որ մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանություններին, ո՛չ ՀԷՑ-ին։ Ու դրա համար, 6.93 դրամանոց թանկացման մեջ ոչ մի ուրախալի բան չկա։ Ոչ ոք չի ցանկանում խաբված լինել։
Խառնակ օրեր էին: Հասարակությանը միայն ներքաղաքական գործընթացների լրատվությունն էր հետաքրքրում: Ու ճիշտ այդ պահին տնտեսական երկու լուր հրապարակվեց: Երկու և մեկը մեկից հետաքրքիր:
WKS Armenia ընկերությունը Հայաստանում գործում է 2007 թվականից: Ընկերությունը մասնաճյուղեր ունի Ամասիայում (100 աշխատակից), Վանաձորում (200 աշխատակից) և Երևանում (350 աշխատակից): Ընդհանուր առմամբ ընկերությունում աշխատում է 800 մարդ: 168.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Քրիստիան Գերեջին նշեց, որ Հայաստանում ընկերության կարի արտադրամասերում հայ մասնագետները կարում են հագուստ գերմանական հայտնի ավտոարտադրող ընկերությունների համար: Դրանց թվում են՝ Mercedes Benz-ը, Volkswagen-ը, BMW-ն, Audi-ին, ինչպես նաև՝ Opel-ն ու Ford-ը:
«Նուրի» ժամացույցների ընկերությունը, որն արտադրում է յուրահատուկ և հետաքրքիր լուծումներով պատի ժամացույցներ, հիմնադրվել է վերջերս՝ մոտավորապես 2-3 ամիս առաջ:
Մեր հասարակությունը սկսել է տոներին առավել մեծ նշանակություն տալ: Մարդիկ ցանկանում են յուրահատուկ նվերներ մատուցել իրենց սիրելիներին, ընկերներին ու հարազատներին:
Մեր ընկերության գնորդներն այն մարդիկ են, ովքեր ունեն կրեատիվ մտածողություն։ Մեր գնորդները նրանք են, ովքեր շրջելով Հայաստանի բոլոր խանութներով և չգտնելով իրենց ուզածը՝ գալիս են մեզ մոտ և գտնում դրանք։
«Ի վերջո, ստուգելը հեշտ է: Պարզապես, պետք է գնան յուրաքանչյուր ամիս ստուգումների ու տեսնեն, թե ձկները ի՞նչ արագությամբ են մեծանում»,-ասաց Արթուր Աթոյանը: