«Ռ-Էվոլյուցիայի» հյուրը քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էր:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է երկրում տեղի ունեցած իրադարձություններին:
Ընթացիկ ու առաջիկա զարգացումներին առնչվող այլ հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։
Ապրիլի 2-ին լրացավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի երկու տարին։ Պատերազմ, որը խլեց ավելի քան 100 հայորդիների կյանք և ըստ էության բաժանարար գիծ դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ապրիլյան պատերազմից հետո և մինչև օրս ամենաշատը հնչող միտքն այն է, որ անհրաժեշտ է դասեր քաղել դրանից, դրան նախորդած շրջանի բացթողումներից՝ կանխելու համար դրա կրկնությունն ապագայում։
Մարտի 21-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական Դատարանի նոր նախագահ։ Այդ պաշտոնում անհիշելի ժամանակներից պաշտոնավարող Գագիկ Հարությունյանին փոխարինեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ով վերջերս էր դարձել Սահմանադրական Դատարանի անդամ։ Խորհրդարանական կառավարման հյամակարգում Սահմանադրական Դատարանն ունենալու է նոր գործառույթներ ու դերակատարում։
Անցած շաբաթ Ադրբեջանում մեկնարկեցին ռազմական զորավարժություններ, որոնց մասնակցում էին աննախադեպ թվով՝ 25 հազար զինծառայողներ, մեծ թվով ծանր զինվորական տեխնիկա, այդ թվում՝ ռազմական ավիացիա։ Հնգօրյա այդ զորավարժությունները տեղի ունեցան Ադրբեջանում նախագահական ընտրությունների, Հայաստանում խորհրդարանական կարգի անցման նախօրեին։ Ո՞ւմ էին դրանք ուղղված, ի՞նչ նպատակ էին հետապնդում և որքանո՞վ կարող են վնասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին։
Անցած շաբաթ, ի թիվս այլ իրադարձությունների, ընտրվեց նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարությունը։ Այդ կառույցի ղեկավար դարձավ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նոր Սահմանադրությամբ ձևավորված այս մարմինը ներկայացվում է` որպես դատարաննների անկախության բարձրացմանն ուղղված կառույց։
Անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանն առաջին անգամ ընտրեց Երրորդ Հանրապետության չորրրորդ նախագահին։ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին Ազգային ժողովի երեք խմբակցություններ, և միայն «Ելք» խմբակցությունը դեմ արտահայտվեց։
Հայաստանը գտնվում է բավական բուռն քաղաքական իրադարձությունների հորձանուտում։ Առաջիկա մեկ-երկու ամիսներին ամբողջությամբ փոխվելու է երկրի կառավարման կարգը, ընտրվելու է նոր նախագահ, նոր վարչապետ, ձևավորվելու է նոր կառավարություն։ Բայց որքանո՞վ է այս բուռն իրադարձություններին մասնակից կամ հաղորդակից հասարակությունը, քաղաքացին։ Արդյոք քաղաքացու կյանքում այս փոփոխությունները կարո՞ղ են ունենալ էական ազդեցություն։
Ապրիլյան վերադասավորումներին ընդառաջ՝ Հայաստանում քաղաքական կյանքը շարունակում է հագեցած մնալ բավական բուռն իրադարձություններով։ Մինչ շարունակվում է անորոշությունը՝ նոր իշխանության գործող անձերի հետ կապված, կարծես որոշակի տարաձայնություններ են ի հայտ գալիս իշխող կոալիցիայի անդամների՝ ՀՅԴ-ի ու Հանրապետական կուսակցության միջև։
Հայաստանի քաղաքական կյանքն ապրիլին ընդառաջ՝ թևակոխել է բավական բուռն զարգացումների շրջափուլ։ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում քաղաքական կուսակցությունների, հանրության տարբեր շերտերի հետ։ Զուգահեռաբար շարունակում են օրակարգում մնալ սոցիալական հարցերը, մասանավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակվող թանկացումը, որոնց դեմ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը վաղը բողոքի արդեն երկրորդ երթն է անցկացնելու։
Անցած շաբաթը բավական հագեցած էր քաղաքական իրադարձություններով։ Հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի անունը, ում ընտրելու է խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին։ Անցած շաբաթ տեղի ունեցավ նաև «Ելքի» երթը թանկացումների դեմ։ Հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Նոր տարին սկսվեց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ բենզինի, դիզելային վառելիքի, գազի գների բարձրացումներով։ Հանրապետությունն ապրում է թանկացումների ալիքի սպասման մեջ։ Ի թիվս այլ թանկացումների, արդեն խոսվում է նաև տրանսպորտի հնարավոր թանկացման մասին։ Տրանսպորտի ոլորտում անցնող շաբաթ ևս մեկ իրադարձություն տեղի ունեցավ. Կառավարության որոշմամբ 2018 թվականի ապրիլի մեկից արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն ու շահագործումը։
Ե՞րբ և ինչպե՞ս են տեղի ունենալու ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի ընտրությունները։ Օրենսդրական ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում 2018 թվականին։ Ինչպիսի՞ փոփոխություններ են լինելու դատական համակարգում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր։
Ընդամենը երեք ամիս հետո Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ անցում է կատարելու կառավարման խորհրդարանական կարգի։ Այդ գործընթացը ենթադրում է բազմաթիվ սահմանադրական և այլ օրենքների փոփոխություններ, դրանց համապատասխանեցում նոր Սահմանադրությանը։
Վերջին օրերին հասարակության գրեթե բոլոր շերտերում ամենաքննարկվող թեմաներից մեկը պապիլոմա վիրուսի պատվաստման խնդիրն է։ Հայտնի է, որ այդ վիրուսի դեմ «Գարդասիլ» անունով քառավալենտ պատվաստանյութով պատվաստումները առաջին հերթին՝ վերաբերելու են 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկ երեխաներին. Առաջին փուլում պետք է պատվաստվի 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ երեխա։
Մոտենում են ամանորյա տոները, և ինչպես ամեն տարի, այս տարի ևս քաղաքացիներին սկսում են մտահոգել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների թանկացման սպասումները։ Անցած շաբաթ արդեն թանկացում արձանագրվեց ձվի շուկայում, ձուն թանկացավ 10 դրամով, ոլորտի փորձագետները խոսում են առաջիկա ամիսներին այլ գյուղատնտեսական մթերքների, նաև մսի թանկացման հնարավորության մասին։
Անցած շաբաթ Բրյուսելում տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը, որի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր Համաձայնագիրը: Այս իրադարձությունը, թերևս, պատմական կարելի է համարել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների տեսանկյունից, հատկապես՝ 2013 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո:
Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ավարտվեցին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, առաջիկայում Ազգային ժողովն արդեն լիագումար նիստում կքննարկի և կընդունի հաջորդ տարվա բյուջեն։ Իշխանությունն այն որակում է՝ որպես ապագա զարգացման համար հիմքեր ստեղծող բյուջե։
Անցած շաբաթ բավական բազմամարդ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Զինապարտության մասին օրինագծի դեմ, որով փաստացի վերացվում է տարկետումը։ Հիմնականում Երևանի պետական համալսարանի մի քանի հարյուր ուսանողներ գրեթե ողջ շաբաթ դասադուլ կազմակերպեցին՝ պահանջելով վերացնել տարկետման սահմանափակումը։ Ուսանողները հայտարարել են դասադուլի և բողոքի այլ ակցիաները շարունակելու մասին։ Ա
Այս տարի լրացավ Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծման 25 տարին։ Անցած 25 տարիների ընթացքում հիմնադրամի ծրագրերի շրջանակներում տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր նախագծեր են իրականացվել Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում։ Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններն ավանդաբար անց են կացվում ամեն տարի՝ նոյեմբեր ամսին։ Նոյեմբերի 23-ին տեղի է ունենալու հիմնադրամի 2017 թվականի հեռուստամարաթոնը, որի և Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ։
Անցած շաբաթ խորհրդարանում և խորհրդարանից դուրս բավական բուռն քննարկումներ ծավալվեցին «Զինապարտության մասին» օրենքի նախագծի շուրջ։ Առաջարկվող օրինագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգում՝ ըստ էության վերացնելով տարկետման իրավունքը, իսկ նման իրավունքից օգտվողների համար զինվորական ծառայությունը դարձնելով երեք տարի։
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի մասին էր Սաթիկ Սեյրանյանի զրույցը 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ։
Այսօր Շվեյցարիայում կայանալու է Հայաստանի և Արդբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկու երկրների նախագահների միջև վերջին անգամ հանդիպում տեղի է ունեցել մոտ մեկուկես տարի առաջ՝ 2016 թվականի հունիսին, ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո բանակցային գործընթացն ըստ էության հայտնվել էր փակուղում։ Ի՞նչ է փոխվել հիմա, ի՞նչ նոր գործոններ են ի հայտ եկել բանակցային գործընթացում, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս և արտաքին քաղաքականությանն առնչվող այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցն Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատմագավոր Կարեն Բեքարյանի հետ։
Անցած շաբաթ Ազգային ժողովում իրադարձությունները ծավալվեցին առավելապես արտաքին քաղաքական խնդիրների շուրջ։ Խորհրդարանը, ինչպես և կարելի էր կանխատեսել, մերժեց «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Ազգային ժողովում ու դրանից դուրս հնչեցին ու վերահաստատվեցին իշխանության բոլոր հիմնավորումներն ու պնդումները՝ Հայաստանը ռուսական ուղեծրում պահելու վերաբերյալ, և ընդդիմության մտահոգություններն ու ահազանգերը՝ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին։
Անցած շաբաթ կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի նախագծին: Առաջիկայում այն կուղարկվի Ազգային ժողով, և կսկսվեն բյուջեի խորհրդարանական քննարկումները: Ինչ է նախատեսելու հաջորդ տարվա պետական բյուջեն, ինչ հիմնական ցուցանիշներ են սահմանված 2018 թվականի համար, ինչպես և որքանով են բյուջետային այդ ցուցանիշներն անդրադառնալու հասարակության, քաղաքացու կյանքի ու կենսամակարդակի վրա: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս հարցերի և տնտեսության ընթացիկ զարգացումների մասին է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:
Որոնք են «Ելքի» հաշվարկներն իշխանության հայտնի արձագանքի պայմաններում նման նախաձեռնությամբ հանդես գալու հարցում, ինչ հնարավորություններ կամ սպառնալիքներ կարող է ստեղծել այս նախաձեռնությունը Հայաստանի համար։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։
Անցած շաբաթ լրացավ գործող կառավարության գործունեության մեկ տարին, որն ընդունված է համարել կառավարությունների աշխատանքը գնահատելու խորհրդանշական ժամանակահատված։ Ոմանց համար դա բավարար ժամկետ է՝ գնահատելու կառավարության աշխատանքը, որոշների համար մեկ տարին քիչ է՝ խոսելու լավ կամ վատ արդյունքների մասին։ Դրական կամ բացասական գնահատականների հիմքում դրվում են վիճակագրական ցուցանիշները։ Հասարակությունը, սակայն, կառավարությունների աշխատանքը գնահատում է սեփական կենսամակարդակով, որն անցնող մեկ տարվա ընթացքում էականորեն չի փոխվել։
Անցած շաբաթ մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Ինչպես միշտ, բոլոր պաշտոնյաների կողմից գեղեցիկ ելույթներ հնչեցին կրթության ու գիտության կարևորության, գիտելիքահենք տնտեսության անհրաժեշտության մասին։ Սակայն որքան ավելի բարձրագոչ են կրթության մասին պաշտոնական ճառերը, այնքան ավելի խորքային են կրթության ու գիտության ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք յուրաքանչյուր նոր հռչակվող բարեփոխման արդյունքում կարծես ավելի են բարդանում։ Խնդիրները, սակայն, ոչ միայն կրթության ոլորտի պետական քաղաքականության, այլ նաև կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքի, կրթության մոտիվացիայի, կրթության և աշխատաշուկայի միջև կապի խզման տիրույթներում են։
Ամառային արձակուրդների ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը, ինչպես սովորաբար, առանձնապես հարուստ չէր ակտիվ իրադարձություններով։ Լրատվական հոսքերի մեծ մասը զբաղեցնում էին հրդեհների, աղետների, զանազան այլ պատահարների մասին տեղեկությունները։ Ի տարբերություն իրական կյանքի, ամռան ընթացքում ու նաև այսօր շատ ակտիվ են սոցիալական ցանցերը, որոնցում գրեթե ամեն օր ինչ-որ թեմա դառնում է գերակա ու բուռն բանավեճերի առարկա։