Փողի էժանացում և վարկերի թանկացում. ինչո՞ւ է իշխանությունը բանկերին քարտ-բլանշ տվել
Բանկային համակարգի վարկերը, վերջին տվյալներով, մոտենում են 21 մլրդ դոլարի, որից ամենամեծ պորտֆելը հենց կարճաժամկետ դրամային վարկերն են։ Այդպիսի վարկերը, որոնք ունեն գերազանցապես սպառողական նշանակություն, մոտենում են 5 մլրդ դոլարի։ Դրանք ոչ միայն թանկ վարկեր են, այլև, ինչպես տեսնում ենք, գնալով թանկանում են։ Իշխանությունն էլ ոչինչ չի անում բանկերի ախորժակը զսպելու համար։ ...
































