Բժիշկը համեմատել է ծխախոտի և վեյփի վնասը

«Медскан Hadassah» կլինիկայի թոքաբան Իրինա Օկոլնիկովան համեմատել է սովորական և էլեկտրոնային ծխախոտների պատճառած վնասը: Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։

Օկոլնիկովայի խոսքով՝ վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։

Բժշկի խոսքով՝ դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում:

Ավելին, հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031