Այդպես էլ մեր երկրում չհայտարարվեց սգո օր, չհրապարակվեցին մեր տղերքի անունները մինչ այս օրը․ Սա է մեր իշխանությունների նկարագիրը․ Հսարություն Մնացականյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2022 թվականի այս օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, մենք ունեցել ենք այնպիսի հերոսական ու ողբերգական դրվագներ, որ ցանկացած երկիր այդ հերոսների կատարած սխրագործությունների մասին բազմաթիվ գրքեր ու տեսանյութեր կպատրաստեր, իսկ մենք նույնիսկ չգիտենք այդ տղաների անունները։ Այդպես էլ մեր երկրում չհայտարարվեց սգո օր, չհրապարակվեցին մեր տղերքի անունները մինչ այս օրը։ Իսկ նրանց հիշատակի օրը, որը համընկավ նաև Խաչվերաց տոնի հետ, ամբողջ Երևանը պարալիզացրեց՝ անհասկանալի միջոցառում կազմակերպելով։ Սա է մեր իշխանությունների նկարագիրը։ Հերոսական պատմություններից մեկը, որը գրել եմ 3 տարի առաջ, տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում։

Փառք բոլոր նահատակներին, փառք հերոսներին։ Ձեր անունը հիշվելու է միշտ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930