Փաստ է՝ 2018-ին որոշ քաղաքական ուժեր միացան Սերժի դեմ պայքարին, որովհետև դրսից հանձնարարական ունեին. Նաիրա Զոհրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Շատ հեշտ է 2018-ի գունավոր հեղափոխությանը, իշխանազավթմանը սեփական մասնակցությունն օտարելու համար դրա անունը դնել ժողովրդական հեղափոխություն կամ ասել՝ «Սերժն է բերել Նիկոլին»: Շատ ջերմոցային, կոմֆորտ իրավիճակ է իրենց համար այդ առումով: Եվ ես չեմ զարմանում, որ ինչ-որ ԱԽՔ էնքան պարապ է, որ «Մերժի՛ր Սերժին» գիրք է գրում, կամ Զորիկ Մնացականյանն էլ կարդում է այն: «Սերժն է բերել» ձևակերպումն ընդդիմության դիրքերից հանդես եկող որոշ շրջանակներ մետաստազներով տարածում են, որպեսզի խուսափեն Նիկոլի դեմ պայքարի կոնկրետ գործողություններից: Պետք է հասկանան, որ Նիկոլի դեմ պայքարն ԱԺ-ում Զոյա Կոսմոդեմյանսկայայի կամ Օլեգ Կոշևոյի դեմքով հերոսական հարցեր տալը չէ, գործողությունների քարտեզ է պետք: Ընդդիմադիր որոշ ուժեր դրա համար են մինչև հիմա Նիկոլին թողած՝ Սերժ մերժում: 
  • Ե՛վ Հանրապետականին, և՛ Սերժ Սարգսյանին անգամ ՀՀԿ-ամերձ ուժերը թողել էին մենակ 2018 թվականին: Բա Ադրբեջանում ինչի՞ հեղափոխություն չի լինում, դրանից դիկտատոր ու կոռումպացված երկիր չկա: Չի լինում, որովհետև արտաքին ուժերի կողմից նման խնդիր դրված չէ: Այնպես որ, կոռուպցիան չէր 2018-ի հեղափոխության պատճառը… Իսկ Սերժին մերժելու խնդիր դրված էր արտաքին ինչ-ինչ ուժերի կողմից. դրա համար ինչ-որ պահի բոլորը մեկի դեմ միավորվեցին՝ ընդդեմ Սերժի: Փաստ է, որ 2018-ին որոշ քաղաքական ուժեր միացան Սերժի դեմ պայքարին, որովհետև դրսից հանձնարարական ունեին:
  • 2018թ. տեղի ունեցածը կլասիկ գունավոր հեղափոխություն էր՝ ժանրի բոլոր կանոններով՝ լիներ կառավարման մոդելը կիսանախագահական, խորհրդարանական թե նախագահական, լինելու էր այն, ինչ արեցին արտաքին այդ ուժերը… Այնինչ, մինչև հիմա կա ստատիկ, կոնստանտ ժողովրդի մի հատված, որը մինչև հիմա վստահ է, որ ինքն է հեղափոխություն արել

Կարդացեք նաև

  • Պատերազմից հետո չի եղել մի բնակավայր, որտեղ ինձ չհարցնեն՝ բա 2018-ին Սերժն ինչի՞ չկրակեց, թող կրակեր մարդկանց վրա… Ամասիա գյուղից մի Գևորգ անունով տղամարդ էլ էր ասում, ասացի՝ Գևորգ ջան, եթե քո գլխից մի մազ 45 աստիճանի սինուս-կոսինուս ուղղությամբ մի քիչ թեքվեր այդ օրերին, միջազգային հանրությունը գիտե՞ս ինչ կաներ: Սա շարքային դեմագոգիա է: Երբ նախկինում անգամ որևէ ընդդիմադիրի ախորժակ էր փակվում, բանաձևը բանաձևի հետևից էր գալիս, ինձ էլ կանչում էին Ստրասբուրգ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ժողովրդի վրա կրակելու հրաման տար… Միգուցե դա՞ էին ուզում, որ երկիրն էլ չլինի: Այդ դեպքում երկիրը մի 30 տարի հետ կընկներ, կսկսվեր քաոս, երկրի տակից հողը կփախչեր: Այդ օրերին խնդիր էր դրված, որ մի հատ զոհ լինի… Մարտի 1-ին երանի էինք տալու: Դրա համար Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ավելի հզոր ուժերի:
  • Ես միշտ ասել եմ՝ մեծագույն սխալ էր ԲՀԿ-ի կողմից Նիկոլին միանալն ու քվեարկել Նիկոլի վարչապետությանը կողմ: Ես միշտ ասում եմ՝ այո՛, ես մեղավոր եմ, զղջացել եմ, իսկ որոշ մարդիկ մինչև հիմա Նիկոլին թողած՝ կռիվ են տալիս Սերժի դեմ…
  • Մենք տեսանք, թե վերջին ընտրություններից հետո ինչ արեցին Վրաստանում: ԵՄ-ն Վրաստանում 43 միլիոն եվրո էր ծախսել հերթական գունավոր հեղափոխությունն անելու համար, բայց չստացվեց, որովհետև Վրաստանի իշխող ուժի կողքին այլ ուժեր կանգնեցին, ովքեր թույլ չտվեցին երկրի կործանումը:
  • Մենք տեսնում ենք՝ Եվրոպայում նույն այդ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ինչ օրն են գցում, մտցնում են ցեխը, հանում ցեխոտ շպիլկեքով փռում են… Գերմանիայում գլոբալիստները պարտվեցին, Մակրոնն ունի կատաստրոֆիկ ցածր վարկանիշ: Եվրոչինովնիկները հասկանում են, որ գլոբալիստների ժամանակն անցնում է:

  • Մինչև 2018թ. խալյավշիկ եղածները, պարտքով գարեջուր խմողներն էսօր միլիոնատերեր են: Մի օր ամեն ինչ բացվելու է: 
  • Ինչի՞ կալանավորված չէ այսօր նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, ով ժամանակին եղել է Երևանի քաղաքապետ, և նրա որոշմամբ՝ Խաչատուր Սուքիասյանը 5000 դոլարով՝ մի հատ էժան «Շանել» պայուսակի գնով, սեփականաշնորհել է քաղաքի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա գտնվող հսկայական «Սիլ պլազայի» շենքը:
  • Ստեփանակերտի Հայկազովի բենզալցակայանի պայթյունից այսօրվա դրությամբ 22 անհետ կորած կա, որոնց հետ ոչ մի նույնականացում չկա: Մարդիկ զարհուրելի վիճակում են, ամեն դռան զանգից վեր են թռչում: Օրերս հանդիպել էի նրանց ընտանիքների հետ: Նույնիսկ ինձ պատմեցին, որ անհետ կորածներից մեկի մայրն ասում էր՝ մի քանի օր առաջ ադրբեջանական տեսանյութերի կադրերում՝ Ստեփանակերտի Էնգելս թաղամասի նոր կառուցվող շենքերից մեկում տեսել է իր որդուն… Ինձ պատմել են, որ բենզալցակայանի պայթյունից հետո՝ ժամը 19:00-20:00-ի կողմերը, շտապօգնության մեքենաներ էին գնում Շուշի: Հիմա հարց՝ ո՞ւմ էին տեղափոխում դրանցով: Այդ մեքենաները միանշանակ հայկական չեն եղել, ի՞նչ մեքենաներ էին, ո՞ւմ էին տեղափոխում… Այդ մարդկանց հեռախոսներին, անձնագրերին ոչինչ չէր եղել, չէին այրվել, իսկ նրանք չկան… Ի վերջո, անհետ կորած այդ 22 մարդկանց ընտանիքներին կարգավիճակ տվեք. էդ մարդիկ ոչ մի աջակցությունից, նպաստներից չեն օգտվում, որ կարողանան գոնե տան վարձ տալ:
  • Ընդդիմադիր որոշ բևեռներում էսօր մեծ-մեծ խոսող մարդիկ 2018-ին մեզ բրթում էին, որ Նիկոլի բեմին մոտիկ կանգնեն: Հարցազրույցները կան, որտեղ էդ մարդիկ գովերգում էին Նիկոլի գունավոր հեղափոխությունը:
  • Խորհրդարանից դուրս անտինիկոլ ճամբարի ուժերի, անհատների հսկայական էներգետիկա կա, որոնք կարող են պրոցես գեներացնել: Եվ երբ արտաքին ուժերը կտեսնեն, որ փողոցում կրիտիկական գեներացված առաջնորդություն կա, որոնց նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ Նիկոլին հեռացնելը, էդ արտաքին ուժերն, իրար պադնոժկա տալով, վազելու են էդ ընդդիմադիր առաջնորդության հետ համագործակցելու: Դա փաստ է, և դա աքսիոմա է:

  • Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում՝ հեղափոխություն արեք: Նա ցանկացած գնով ընդդիմությանը դրդում է սադրանքների:
  • Նիկոլն աշխարհաքաղաքական փակուղում է: Ռուսաստանն ինձ համար զարմանալիորեն չի նահանջում: Պեսկովը հստակ ասաց՝ ծիրանի, դամբուլի, խաղողի հարց չի քննարկվելու Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ: Մի բան են խոսելու՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ: Դրա համար Նիկոլը հիմա դրդում է մանդատները դնել, դուրս գալ փողոց: Հարց եմ տալիս՝ բա դուք 2018-ին մինչև վերջին պահն ինչի՞ մանդատները չդրեցիք:
  • Երբ դու քո գազի վինտիլը կտաս Ալիևի ձեռքը, ու թուրքերի վնգստոցն իրականություն կդառնա, և ատոմակայանը կփակվի, այն ժամանակ կտեսնեք՝ դա ինչ է նշանակում: Թող մեր ժողովուրդը, հատկապես՝ Նիկոլ ընտրածները սա հասկանան:
  • Շիրակի մարզն ամենաաղքատ մարզերից մեկն է: Բավականին մարդ է աշխատում 102-րդ ռազմաբազայում: Թող բազան էլ հանեն, գնան, տեսնեմ՝ ինչ են անելու:
  • Ես չգիտեմ՝ սրանց եվրոինտեգրումն ինչ է, բայց մինչև 2018 թվականը Հայաստանն առանց հիստերիաների, առանց էքսցեսների, ռեֆորմներով, օրենսդրական հստակ բազայի մոտարկմամբ մոտենում էր իրական եվրաինտեգրմանը: 2017թ. ընդունված CEPA-ն ֆանտաստիկ փաստաթուղթ էր: Սրանց եվրոինտեգրում ասածը ռուսներին տշելն է երևի: 

Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2014թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ջանքերի շնորհիվ Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվեց ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում (GSP Regulation 978/2012):

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Սակայն Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի խայտառակ գործունեության արդյունքում Հայաստանը 2022թ հունվարի 1-ից դադարեց օգտվել ԵՄ երկրներ արտահանումների համար «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ 

  • Եվրաչինովնիկները մեզնից լավ գիտեն՝ այստեղ ինչ է կատարվում: Այդ ամենը քեյսավորվում է, և երբ Նիկոլ Փաշինյանի պիտանելիության ժամկետը կավարտվի, Եվրոպան այդ ամենը կպայթեցնի:
  • Նոյեմբերի 11-ին ԵԱՏՄ-ում քննարկվելու է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը: Նիկոլը չի ուզի դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց հիմա ինքն արդեն չի որոշում: Իր առջև հստակ դրված է՝ ԵԱՏՄ կամ ԵՄ: Ամբողջ խնդիրն այն է, որ օրակարգ ու խաղի կանոն թելադրողն այլևս ինքը չէ, և ես սարսափում եմ՝ ինչ է լինելու:
  • Պուտինը ռազմաբազայի հարցն առաջ բերեց Հայաստանի իշխանության հետագա շանտաժները կանխելու համար: Անընդհատ շանտաժ էին անում՝ ասելով, թե կհանեն 102-րդ ռազմաբազան, Պուտինն էլ ասաց՝ լա՞վ եք մտածել, դրան պատրա՞ստ է Հայաստանը, խնդիր չկա, եթե ուզում եք, հենց ասեք, կհանենք… Այնպես որ, Հայաստանի իշխանության համար ռուսական ռազմաբազայի հարցը շանտաժի գործիք է եղել, որը Պուտինը վերացրեց:

  • Ռուսական սանկցիաները բոլորիս են վերաբերելու, ցավոք: Գազի թանկացում, տրանսֆերների արգելք, հարյուր-հազարավոր միգրանտների հոսք… Երկիրը պատրա՞ստ է դրան: Այսօր 7 անգամ ռեմոնտ արած թախտին որ նստում, «մեր խզոր վարչապետ» անգրագետ քոմենթներն եք գրում, իմացե՛ք, Ռուսաստանում աշխատող ձեր հոր ու եղբոր փողերն եք ուտում, որ գրում եք… լավ մտածեք՝ ի՞նչ եք ուտելու: 
  • Իրավիճակը Նիկոլը չի սրում, սրում են իր աշխարհաքաղաքական տերերը: Եթե իրեն հանգիստ թողնեն, ինքը կդառնա ամենամոլի ռուսամետը: Ինքը հիմա աքցանի մեջ է, իսկ նման պարագայում միակ ելքը բռնապետության գնալն է:
  • ԵՄ սերտիֆիկացում անցնելը 50 000 դոլար արժե: Էդ ո՞ր ֆերմերն է պատրաստ իր դամբուլը Եվրոպա տանելու համար այդքան գումար ծախսել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930