Բացահայտվել են ամենօրյա սուրճի օգտագործման առավելությունները

Չնայած սուրճն ունի նաև որոշ թերություններ, դրա չափավոր օգտագործումը կարող է զգալի օգուտներ բերել առողջությանը։ Այս մասին The Takeout պարբերականի հետ զրույցում ասել է սննդաբան Ջոաննա Կացը։

Մասնագետի խոսքով՝ կարճաժամկետ կտրվածքով սուրճը բարելավում է ուշադրության կենտրոնացումը և արագացնում արձագանքման ունակությունը։ Որոշ մարդկանց դեպքում այն կարող է նաև բարձրացնել ֆիզիկական դիմացկունությունն ու մկանային ուժը։

Կացը նշել է, որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս՝ սուրճի կանոնավոր օգտագործումը կապված է մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկի նվազման հետ։ Խոսքը, մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և լյարդի որոշ հիվանդությունների մասին է։

Բացի այդ, սննդաբանի խոսքով, չափավոր քանակությամբ սուրճի ամենօրյա օգտագործումը երկարաժամկետ հեռանկարում կարող է նվազեցնել նաև Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի զարգացման հավանականությունը։

Կարդացեք նաև

Միաժամանակ Կացը շեշտել է, որ սուրճը կարող է լինել առողջ սննդակարգի մի մասը, սակայն դրա օգտակար հատկությունները չեն վերաբերում բոլոր տեսակի սրճային ըմպելիքներին։ Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ շաքար, օշարակներ, կաթ կամ հարած սերուցք պարունակող սրճային ըմպելիքները պետք չէ դիտարկել որպես առողջարար կամ «սուպերմթերք», քանի որ դրանց բաղադրությունը կարող է չեզոքացնել սուրճի հնարավոր դրական ազդեցությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031