Ձեր աջուձախ կողմը նայե՛ք, արա՛, կտեսնեք՝ Նիկոլին ով է բերել. Սերժ Սարգսյան էիք մերժում. Շարմազանով
«Հավի հիշողություն ունեցողներին հիշեցնեմ, որ 2018թ. մենք էինք Ռոբերտ Քոչարյանին համարում քաղբանտարկյալ, մենք ենք հանրային աջակցություն ցուցաբերել նրան, երաշխավորագիր տվել, եղել դատարաններում… «Ինչո՞ւ Քոչարյանը կալանավորվեց, Սարգսյանը՝ ոչ» ասող ապուշներին ասեմ, որ դա ադրբեջանական նարատիվ է և անբարոյականություն: 2018թ.-ից մեր կուսակցությունն է հալածվել, բազմաթիվ ՀՀԿ-ականներ այս պահին կալանավորված են, Սերժ Սարգսյանի վերաբերյալ էլ 6 քրեական վարույթ կա: Նայե՛ք ձեր աջուձախ կողմը, կտեսնեք՝ ով է բերել Նիկոլին… Մենք ենք ձեզ խնդրե՞լ, ասել՝ գնացեք Աշոտյան-42 կամ Շարմազանով-41 գրեք 2018-ին, արա՛… Թե՞ Սերժ Սարգսյանն ու Շարմազանովն են ասել՝ լցվեք փողոցները… Երբ որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պայքարում էին Նիկոլի գալու դեմ, դուք Սերժ էիք մերժում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նաև հավելեց. «Դուք փողոցում Սերժ էիք մերժում, մենք Նիկոլի հետ պայմանավորվում էինք, որ Արցախը հանձնե՞նք: Անբարոյականությո՛ւն է դրանց ասածը… Կարդացեք ադրբեջանական մամուլը՝ մեկ Ալիևն է երազում, որ Հայաստանի 3-րդ նախագահը նստի, մեկ՝ դո՛ւք: Հիմա եթե 2-րդ նախագահի թիմն Ալիևի հետ նույն խրամատում են, ի՞նչ ասեմ…»:
Մանրամասները՝ տեսանյութում:

