Ի՞նչ ուղերձ եք հղում մյուս բռնապետություններին․ Տաթևիկ Հայրապետյանը՝ արևմտյան դիվանագետներին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն փաստը, որ Ադրբեջանի պաշտոնյաները կեղծում են պատմությունը և փորձում ջնջել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դարավոր ներկայությունը, ինձ չի զարմացնում։ Ես չափազանց լավ եմ ծանոթ հակահայկական պետական քաղաքականությանը, որպեսզի ամեն անգամ նորովի զարմանամ։

Սակայն իմ հարցն ուղղված է բոլոր այսպես կոչված դիվանագետներին, հատկապես՝ Արևմտյան երկրների դիվանագետներին, որոնք ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա և օգնում բռնապետական ռեժիմին արդարացնել ագրեսիվ պատերազմն ու էթնիկ զտումները. ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին։ Ի՞նչ եք ասում նրանց։ Որ կարելի է պատերազմ սանձազերծել, մի ամբողջ տարածաշրջանի բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել, իսկ հետո կեղծել ակնհայտ փաստերը՞։

Աշխարհակարգն այսպե՞ս եք պատկերացնում։ Արժե վերադիտարկել, թե ինչու եք ընտրել դիվանագետի մասնագիտությունն առհասարակ։

Սա քաղաքական հարց չէ, սա քաղաքակրթական մասշտաբի հարց է, իսկ ձեր քաղաքականության հետևանքները հենց ձեր դեմ էլ ուղղվելու են վաղ թե ուշ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930